Ադրբեջանական ԶԼՄ-ները մեծ ոգևորությամբ են անդրադառնում Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային թիմի աննախադեպ հաջողություններին: Եվ իրոք վերջին անգամ այս թիմը Իսպանիայի չեմպիոն է դարձել 18 տարի առաջ: Բացի դրանից «Ատլետիկոն» հայտնվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ինչը միջակ թիմի համար շատ մեծ հաջողություն է: Մադրիդյան թմիմի և Ադրբեջանի միջև պայմանագիր է կնքվել 2012թ., համաձայն որի «Ատլետիկոյի» մարզաշապիկների վրա կտպվեր «Azerbaijan, the land of fire» գրառումը: Այս համագործակցությունը ամեն մրցաշրջանում մոտ 12 միլիոն եվրո եկամուտ է բերում մադրիդցիներին:
Սարգիս Ասատրյան