Որոշ քաղաքներում հրատապ է աղբահանության խնդիրը, որոշները տառապում են հանցա գործության բարձր մակարդակից, երրորդներում՝ բնակելի տարածքների սղության խնդիրն է: Իսկ այն խնդիրը, որին բախվել են Դուբայի բնակիչները, յուրահատուկ է: Այս քաղաքը խեղդվում է լյուքս դասի ավտոմեքենաների քանակից, որոնք ծածկված են փոշու հաստ շերտով՝ օդանավակայանների կայանատեղիներում կամ ուղղակի՝ փողոցներում: Օրինակ անցյալ տարի հայտնաբերվեց Ferrari Enzon-ն, որից աշխարհում ընդամենը 400 հատ է: Այն 7 ամիս կանգնած է եղել կայանատեղիներից մեկում:
Արտասահմանյան ներդնողները, հատկապես բրիտանացիները, հսկայական ներդրումներ էին անում նավթի և անշարժ գույքի շուկայում: Հարստացած էմիգրատները անասելի գումարներ էին ծախսում իտալական և գերմանական նորագույն արտադրության ավտոմեքենաների ձեռքբերման համար, որպեսզի ընդգծեն իրենց՝ միլիոնատերի ստատուսը: Հանկարծ վրա հասավ տնտեսական ճգնաժամը և բոլոր պղպջակները պայթեցին:
Հազարավոր շքեղ ավտոմեքենաներ, որոնց մասին միայն երազել կարելի է, ոչ ոքի այլևս պետք չէին: Դրանց էմիգրանտ կամ տեղացի տերերը, ճգնաժամը սկսվելուն պես, արագ լքել են քաղաքը, քանի որ ի վիճակի չէին վճարել հսկայական պարտքերը: Հասկանալով, որ բանկերից վերցրած պարտքերը չեն կարող վճարել, իսկ Դուբայում չվճարված պարտքը կամ հետ վերադարձրած չեկը համարվում է քրեական հանցագործություն, շքեղ մեքենաների տերերը՝ ծուճապի մատնված, լքեցին քաղաքը՝ այնտեղ չվերադառնալու մտադրությամբ: Անհամար Ferrari-ներ, BMW-ներ և Mercedes-ներ և ավելի համեստ մոդելի մեքենաներ կանգնած են առանց տիրոջ՝ Դուբայի միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում: Որոշ ավտոմեքենաների դիմապակուն տերերը թողել են վարկային փաստաթղթերը և ներեղություններով լի նամակներ: Որոշ մեքենաների վրա նույնիսկ բանալիներ կան, սակայն ոչ ոք դրա հետ այլևս գործ չունի: