Նա ուներ հսկայական հարստություն և ունեցվածք, սակայն պնդեց, որ իրեն թաղեն աղքատների անվճար գերեզմանոցում: Եվ այնուամենայնիվ, նրա թաղումը դարձավ պետական արարողություն, որին ներկա էին հազարավոր մարդիկ:
Նա համարվում էր իր ժամանակի ամենակնամոլ արվեստագետներից մեկը: Հյուգոյի մասին խոսելիս ասում էին, որ նա միշտ սպասված է ու սիրելի ցանկացած վայրում:



Վիկտոր Հյուգոն ֆրանսիացի գրող է, ծնվել է 1802 թ. փետրվարի 26-ին Բեզանսոնում: Ստացել է դասական կրթություն: 1822թ.-ին հրապարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն: 1930-ական թվականներին գրականության մեջ նա ընտրեց ռոմանտիզմի ուղղությունը:
Ֆրանսիայում Հյուգոյին ճանաչում են որպես բանաստեղծ, սակայն ամբողջ աշխարհում շատ ավելի հայտնի են նրա վեպերը' «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Թշվառներ» և այլն:

 

Վիկտոր Հյուգոյի ստեղծագործություններում առկա պատմական փաստերը նաև կենսագրական բնույթ ունեն, քանի որ Հյուգոն ժամանակի ընտրությամբ ու հետևանքով դարձավ Ֆրանսիական հեղափոխության ոչ միայն վկան, այլև մասնակիցը: Այս հարցում մեծ էր նաև ընտանիքի դերը: Հյուգոյի հայրը' ֆրանսիական բանակի գեներալ էր և հաճախ Հյուգոյին պատմում էր ոչ միայն իր ճանապարհորդական տպավորությունները, այլև ծանոթացնում իրական պատերազմական փաստերին ու դրա հետևանքներին:


Հյուգոյի կենսագրության մեջ մեծ է նաև մոր դերը: Հյուգոյի փոխհարաբերությունները բավականին բարդ էին նրա հետ: Չնայած այն ամբողջ ջերմությանն ու սիրուն, որ նրանք տածում էին միմյանց հանդեպ, Հյուգոն հաճախ էր կրկնում, որ իր մոր զգացմունքները հիշեցնում են իրական բանտ, քանի-որ դրանք եսակենտրոն են ու սեփականատիրական:
Եվ զարմանալի չէր, որ Հյուգոյի բազմաթիվ քայլերի հիմքում միայն մորը հակադրվելու բուռն ցանկությունն էր:

 

Նման մի քայլ էլ դարձավ Հյուգոյի ամուսնությունը մի աղջկա հետ, ում ատում էր Հյուգոյի մայրը: Հյուգոն հանդիպում էր Ադելի հետ մի քանի տարի շարունակ, սակայն միայն մոր մահից հետո համարձակվեց ամուսնանալ Ադելի հետ' 1822 թ.-ին: Շուտով ծնվեց նրանց առաջին որդին, որն ապրեց ընդամենը մի քանի ամիս: Սա նրա առաջին կորուստը չէր լինելու: 


Ծերության ժամանակ, երբ Հյուգոն վերհիշում էր ապրածը, իր ամենամամեծ կորուստը համարում էր աղջկա' Լեոպոլդիայի մահը: Վերջինս մահացավ 19 տարեկան հասակում, ամուսնությունից մի քանի օր անց: Տխրությունն ու ընկճվածությունը այս կորստից հետո Հյուգոյին ուղեկցեցին ամբողջ կյանքում:
Հյուգոյի վերջին սերը, որն հավատարիմ ու նվիրված էր նրան ինչպես և առաջինը, Ջուլիետա Դրուեն էր:
Ջուլիետա Դրուեի սերն այնքան մեծ է լինում, որ տեղափոխվելով գրողի բնակարան, նա հոգ է տանում Հյուգոի մահամերձ կնոջ մասին՝ դառնալով նրա վերջին օրերի միակ հարազատը: Ջուլիետան ապրում է Հյուգոի կողքին մինչև նրա կյանքի վերջին օրը: