Արցախյան առաջին ազգային վիճակախաղն, որը ԼՂՀ կառավարության կողմից նախաձեռնվել էր անցած տարի, բացի տոմսերի վաճառքից այս տարի հանդես է եկել խաղարկության նոր' «SMS» տարբերակով, որի մեկնարկը տրվել է նախօրեին, և առայժմ ընդգրկված են միայն «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները։
Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի ազգային վիճակախաղի տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը, «SMS» վիճակախաղում, (մեկ «SMS»–ի արժեքը 300 դրամ է կազմում) խաղարկվելու են այֆոն հեռախոսներ, այփադներ, իսկ 100 և ավել «SMS» ուղարկողները մասնակցելու են բոնուս խաղարկությանը, որի ժամանակ խաղարկվելու են 500.000, 300.000, և 200.000-ական դրամ բոնուս շահումներ:
Ա Արզումանյանի խոսքով, ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է նաև մեկ այլ' ոչ խաղարկությունով վիճակախաղը (ջնջովի տարբերակով), որի տոմսերը արդեն շրջանառության մեջ են:
Մեկնարկել է նաև Ազգային վիճակախաղի երկրորդ փուլը: Ա.Արզումանյանի տեղեկացմամբ, նախատեսվում է վաճառել ավելի քան 300.000 տոմս, որի խաղարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:
Արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն վերաբնակեցման և հայրենադարձության ծրագրին:
Վրեժ Հովսեփյան