Այսպիսի անհեթեթության, կարծում եմ, որ այլ երկրներում երևի չես հանդիպի: Եվ այսպես. 2006-ին կառավարությունը հիմնադրում է «Գյումրիի տեխնոպարկ» ՓԲԸ-ն: 2008-ին կառավարությունը հավանություն է տալիս Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին, որով էլ սկսվում է տեխնոքաղաքի հիմնական բաղադրիչներից մեկի՝ Գյումրիի տեխնոպարկի ծրագրի իրականացումը: Սակայն «Գյումրիի տեխնոպարկ» ՓԲԸ-ն սահմանափակ ներուժի պատճառով չի ընդգրկվում Գյումրիի տեխնոպարկի ծրագրում, և ստեղծվելուց ութ տարի անց լուծարվում է: Եթե այս բառակույտը թարգմանենք մարդկային հասկանալի լեզվի, ապա կստացվի, որ կառավարության կողմից ստեղծվում է մի ինչ-որ բան, որի հիմքի վրա պետք է ծավալվեր ավելի լայն մի բան՝ ընդ որում՝ նույն անունով, սակայն այդ հիմք բանը կառավարությունից փող չի ստանում, ոչինչ չի անում, և ստիպված լուծարվում է: Եթե մարդկային լեզվի թարգմանելուց հետո բան հասկացաք՝ շնորհավորում եմ: Ես որ, միևնույն է, բան չհասկացա:

 


Վախթանգ Սիրադեղյան