Ճապոնիան կրկին անհանգիստ է և երկընտրանքի առջև: Այդ երկրի պահպանողական վարչապետ Սինձո Աբեն հերթական անգամ բարձրաձայնել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցը: Այս մարդը վարչապետ դառնալուց ի վեր մշտապես բարձրաձայնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը և հիմնական առաջարկը եղել է և մնում է «Կոլեկտիվ ինքնապաշտպանության» մասնակցելու արգելքը հանելուն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայում ընդունված սահմանադրության համաձայն, այդ երկիրը չի կարող մասնակցել միջազգային որևէ առաքելության և իր ռազմական հնարավորությունները բացառապես կարող է օգտագործել ինքնապաշտպանության նպատակով, որոնք էլ իրենց հերթին բավականին սահմանափակ են:


Այս կապացությամբ Աբեն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մասնավորապես հետևյալը. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան իրեն դրսևորել է որպես խաղաղասեր երկիր: Մենք այսուհետ ևս այդ ճանապարհից չենք շեղվի: Բայց մենք չենք կարող պաշտպանել մեր խաղաղ կյանքերը զուտ հայտարարելով, որ մենք խաղաղասեր երկիր ենք: Մեր այսպես ասած խաղաղասեր կյանքերը կարող են հանկարծակի վտանգվել: Կարո՞ղ է որևէ մեկը երաշխավորել, որ նման բան չի լինի: Կարծում եմ մենք որպես կառավարություն պետք է նախօրոք հօգանք այս խնդրի մասին:» Վարչապետը խոսքում ակնարկել է, թե որտեղից կարելի վտանգ ակնկալել' անդրադառնալով Չինաստանի աճող ինքնավստահությանն, ինչպես նաև Հյուսիսային կորեայի' միջուկային երկիր լինելուն:
Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքի, որ Ճապոնիայի վարչապետը առիթը
բաց չի թողնում խոսելու համար այս թեմայից, երկրի ներսում չկա ընդհանուր ըմբռնում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մարդիկ միանշանակ չեն արձագանքում:Միևնույն ժամանակ, սակայն, պետք է նաև ասել, որ հասարակական կարծիքը կամաց-կամաց կարող է և փոխվել' ելնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներից: Այսօրվա դրությամբ իրոք չափազանց մեծ լարվածություն կա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, և այս լարվածության համար պատասխանատուները հիմնականում Հյուսիսային կորեան ու Չինաստանն են, իսկ առաջին հերթին հենց Չինաստանը, ով ում հետ ասես տարածքային վեճ ունի, ներառյալ ի դեպ Ճապոնիայի հետ:


Այնպես որ մոտ ժամանակներս Աբեն գուցեև հասնի իր երազանքին, սակայն Չինաստանն էլ իր հերթին այդ քայլը հաստատ անպատասխան չի թողնի: Ի վերջո այդ երկրները մշտապես եղել են մրցակիցների տվյալ տարածաշրջանում և դեռ ոչ վաղ անցյալում անցել են պատերազի միջով, որի հետևանքներն առայսօր չեն վերացել (ճապոնիան մինչ այժմ ներողություն չի խնդրել Մանչուրիան գրավելու համար): Կարճ ասած անկախ նրանից, թե ինչպես դեպքերը կզարգանան Ճապոնա-չինական հարաբերությունների շուրջ լարվածության գագաթնակետին դեռ չեnք հասել: Ինչ խոսք լավ կլինի, որ իհարկե չհասնենք էլ, բայց դա արդեն քիչ հավանական է:

 

 

Հակոբյան Տիգրան