1. Սովորեք փոխվել
Դուք պետք է լինեք այն փոփոխությունները, որոնք կուզեիք տեսնել աշխարհում: Եթե մենք փոփոխություն ենք ուզում, մենք պետք է օրինակ լինենք: Եթե ձեզ մոտ ստացվի, մարդիկ իրենք կգան ձեր հետևից: Բոլորը կարող են անհաջողությունների համար մեղադրել իշխանությանը, հասարակությանը և Աստծուն: Յուրաքանչյուրը կարող է բողոքել, բայց միայն մի քանիսը կարող են խնդիրը տեսնել իրենց մեջ և սկսեն փոխվել:
2. Տվեք ճիշտ հարցեր
Հարցի ուժը նրանում է, որ այն նստած է մարդկության զարգացման հիմքում: Տվեք ճիշտ հարցեր ճիշտ մարդկանց: Կյանքի որակը ուղղակիորեն կախված է տված հարցերի որակից: Դուք չեք կարող ստանալ անհրաժեշտ պատասխաններ հարցեր չտալով: Դուք չեք կարող հասնել առաջընթացի առանց հետաքրքրասեր ու ակտիվ մտքերի:
3. Միշտ գործեք
Գույություն ունի գործողության զարկերակ: Օրինակ դուք կարող եք բաժանել մի մեծ ծրագիր փոքր քայլերի և անել առաջին քայլը հենց հիմա: Սա ավելի փիլիսոփայական տարբերակն է առօրեականի. «Մի հետաձգիր վաղվան այն, ինչ կարող ես այսօր անել»: Վաղը երբեք չի գա, իսկ երեկ արդեն անցյալում է: Մենք ապրում ենք ներկայում: ՈՒստի պետք է գործել այստեղ և հիմա: Բացի այդ, մենք երբեք չենք կարող վստահ լինել 100% - ով, որ վաղը գալու է: Մեր ապագան կախված է նրանից, թե ինչ ենք անում հիմա:
4. Ներեք
Թույլերը երբեք չեն կարող ներել: Ներելու ընդունակությունը ուժեղների առանձնահատկությունն է: Եթե մարդ արագ ներում է, դա բոլորովին չի խոսում նրա թուլության մասին: Ընդհակառակը, դա նշան է իր հոգևոր իշխանության: Միայն թույլերը երբեք չեն կարող ներել, և իրենց մեջ պահելով զայրույթը, խանդը, չարությունը, որոնք նրան ներսից ուտում են և ավելի թուլացնում
5. Հետևեք ձեր համոզմունքներին
Ձեր համոզմունքները դառնալու են ձեր մտքերը: Ձեր մտքերը դառնալու են ձեր խոսքերը: Ձեր խոսքերը դառնալու են ձեր գործողությունները: Ձեր գործողությունները դառնալ են ձեր սովորությունները: Ձեր սովորությունները դառնալ են ձեր արժեքները: Ձեր արժեքները դառնալու են ձեր ճակատագիրը:
Ի՞նչ եք կարծում: Ի՞նչ եք մտածում: Ինչպե՞ս եք տեսնում ինքներդ ձեզ և ձեր ապագան: Հավատում ե՞ք արդյոք ձեր ներուժին: Ամեն անգամ, անվստահության, թերահավատության ժամանակ հիշեք այս խոսքերը: Քանզի դուք այն եք, ինչին հավատում եք: Հետևեք ձեր մտքերին, հավատացեք ձեր հաջողությանը և ամեն բան կստացվի- եթե անգամ դա չստացվի առաջին անգամից, թող դա լինի տասներորդ անգամից:
P.S. © Ա.Պ.
Աուգուստո Պինոչետ