1. Աշխատիր կա՛մ անվճար, կա՛մ էլ մեծ վճարով, բայց միշտ' ամբողջ ուժով:
2. Նույնիսկ եթե ցանկանում ես նույն տեղում մնալ, աճի՛ր:
3. Հարկավոր է ոչ թե տպավորություն գործել, այլ ինքնաարտահայտել:
4. Եթե քեզ համար ծանր է, նշանակում է դու սխալ ես ապրում:
5. Որքան ավելի քիչ ես վստահում, այնքան ավելի նուրբ ձևով կխաբեն քեզ:
6. Արա, ինչ ուզում ես, և թույլտվություն մի հարցրու: Իսկ եթե մերժեն:
7. Մի սպասիր, մինչև քեզ առաջարկեն: Խնդրի՛ր:
8. Սկզբում խնդրիր այն, ինչը քեզ չեն մերժի, այնուհետև այն, ինչը քեզ պետք է:
9. Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան ասել չի կարող, բայց ուզում է ասել, նա սկսում է վատ խոսել ուրիշների մասին:
10. Եթե մարդը երեկ օգնել է քեզ, դա չի նշանակում, որ նա կօգնի այսօր: Շնորհակալություն հայտնիր նրան այն բանի համար, որ երեկ օգնել է:
11. Մեկ անգամ բարկացած նշավակեցիր, յոթ անգամ գովիր:
12. Ցանկանու՞մ ես մարդուն սփոփել. զարմացրու նրան կամ զայրացրու, բայց մի հանգստացրու:
13. Եթե ներսումդ տագնապալի է, հիսուն անգամ նստիր:
14. Ասա ճշմարտությունը, միևնույնն է չեն հավատալու: Բայց հետո հիշելու կարիք չի լինի, թե ինչ ես ասել:
15. Ասա, թե ինչից ես նեղանում, և ես կասեմ, թե դու ով ես:
16. Ուզու՞մ ես շփման մեջ հասնել քո ուզածին. զիջիր նախաձեռնությունը: