«Նրանք ոչ միայն չեն հրաժարվի ասուլիսից, այլև ասուլիսի ժամանակ կխոսեն այն մասին, որ իրենք ուրիշ ձև են պատասխանել, իսկ «Առավոտ» թերթն ուրիշ ձև է տպելˋ սարքելով ինչ-որ հետաքրքիր նյութ այն աղջիկների վրա, ովքեր, իրոք, ամբողջ աշխարհով հայ երգի դեսպանն են»,- newsbook.am-ին ասել է քույրերի պրոդյուսերը:
Ասեմ, որ չեմ հավատում, որ լրագրողը կամ թերթը այլ կերպ են տպել նրանց խոսքերը, ավելին ասեմ, համոզված եմ, որ նույնիսկ լրագրողը նյութը հրապարակելուց առաջ չի էլ խորացել նրանց խոսքերի մեջ, և այս արտահայտությունը մասսայականացվել է բացառապես ընթերցողի ուշադրության շնորհիվ: Նորաձև է դարձել՝ արտանետել չմտածված, անիմաստ բառակույտեր և մեղադրել լրագրողներին՝ մտքերն աղավաղելու մեջ:
Իսկ մեր լրագրողները հայ աստղիկների մտքերի շուրջ սենսացիա հրահրելու կարիք չունեն. միայն այն փաստը, որ նրանք կարողանում են մտքեր արտահայտել, արդեն իսկ սենսացիա է և աղմկահարույց փաստ:
Վարուժան Բաբաջանյան