Հարավ-չինական ծովում կրքերը կրկին թեժացել են: Հիմնական դերակատարներից մեկը կա և մնում է Չինաստանը, սակայն,այս անգամ «բարիկադների» մյուս կողմում Վիետնամն է: Բանն այն է, որ Չինաստանը Հարավ-չինական ծովում առկա մի շարք կղզիների համար լուրջ հակասությունների մեջ է այդ տարածաշջանում գտնվող մի քանի (համարյա բոլոր) պետությունների հետ ինչպիսիսք են Վիետնամը, Մյանմարը, Թայվանը, Ֆիլիպինները, Ճապոնիան և այլն: Այս անգամ խնդիրը ծագել է Պարասելյան կղզիների տարածքում Չինաստանի ազգային օֆշորային նավթային կորպորացիայի (CNOOC) կողմից հորատման աշխատանքներ իրականցնելու փորձի կապացությամբ, որը սրել է վիետնամաչինական հարաբերությունները' մեծացնելով տարածաշրջանում առկա ընդհանուր լարվածության մակարդակը:
Նախորդ շաբաթ կարելի է ասել չինացիք փորձ արեցին իրականացնել հորատման աշխատանքներ Պարասելյան կղզիների շրջակայքում և ստացվեց այնպես, որ նույնիսկ տեղի ունեցավ բախում Վիետնամի և Չինաստանի ռազմածովային ուժերի միջև: Դրան հաջորդեց երկու երկրների միջև դիվանագիտական լեզվակռիվը և երկու հասարակությունների շրջանում ազգայնական տրամադրությունների ակտիվացումը: Դեպքերն այնքան ծայրահեղացան, որ երեկ ամբոխը հարձակվեց Վիետնամի հարավում գտնվող չինական մի ձեռնարկության վրա, որի արդյունքում բազմաթիվ վնասվծքներով (ավելի քան 100) մարդիկ տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ 16 ազգությամբ չինացիներ մահացան:
Սա արդեն առաջին անգամը չէ, որ Չինաստանը միակողմանի քայլեր է ձեռնարկում և ձեռարկելիս էլ ձեռնարկում է բավական կոշտ և ագրեսիվ քայլեր: Ինչպես սկզբում նշվեց հերիք չէ այդ երկիրը տարածքային վեճեր ունի տարածաշրջանում առկա թերևս բոլոր պետությունների հետ, դեռ մի բան էլ հավակնում է որոշներին միացնել իրեն: Խոսքը հատկապես Թայվանի մասին է: Չինաստանը գնալով ավելի ինքնավստահ պետություն է դառնում' ելնելով վերջինիս, թե´ տնտեսական, թե´ ռազմական ինտենսիվ զարգացման տեսանկյունից: Դրան զուգահեռ, սակայն, այս երկիրը վերածվում է նաև ուղղակի սպառնալիքի հարևան երկրների համար: Այսօրվա դրույթամբ այդ երկրրն իրեն հավասարն արդեն իսկ չունի տվյալ տարածաշրջանում: Չինաստանին միակ քիչ թե շատ զսպող հանգամանքն ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն է և հանձնառությունը պաշտպանելու մի շարք երկրներին «հնարավոր ոտնձգություններից»:
Այնպես որ ապագան ամբողջ խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի համար բավական անկանխատեսելի է հենց թեկուզ հարավ-չինական ծովում առկա խնդիրների պատճառով:

 

 

Վազգեն Ղազարյան