Մարդ շվարել մնացել է, չգիտի լա թե խնդա:
Միսակ Մանուշյանը, Ֆրանսիայի Ազգային Հերոսը, բանաստեղծը, Ֆրանսիական Դիմադրության ազնիվ մարտիկը ով իր կյանքը չխնայեց ու զոհ գնաց անարգ թշնամուն և գնդակահարվեց հանկարծ կարող է մթագնել բուտիկների դեմ «աշխարհահռչակ» շարժման համբավը եթե նրա անունով կոչվի այն այգին որտեղ դեղին գլխարկով մարդիկ Սեռժիկի գործուն աջակցությամբ հաղթցին բուտիկասերների ցեղախմբին:
Վայ աշխարհ, ընչի ես քարը քարի վրա թողնում ու չես կործանվում, էս ինչքան բաների ես դու դիմանում այ աշխարհ:
Չնայած արդեն պաշտոնապես անվանակոչվել է Միսակ Մանուշյանի անունով, սակայն սա երբեք էլ չի խանգարի որ հիմա էլ դեղին գլխարկները հագնեն ու դուրս գան պայքարի այդ «անիրավ» անվանակոչությունը չեղյալ հայտարարելու համար:
Տեսնենք ով է լինելու «առաջամարտիկը» այս «վեհ» պայքարում:

 

 

Համլետ Աբրահամյան