Երևանը մեր տունն է և մեր պարտականությունն է մաքուր պահել այն։ Հայտարարություններ և այլ գրություններ կարելի է փակցնել հատուկ դրանց համար նախատեսված անվճար հայտարարությունների ցուցանակների վրա, որոնց քանակը համաձայն Երևանի քաղաքապետի նախընտրական «Ավելի լավ Երևան» ծրագրի, յուրաքանչյուր տարի ավելանում է։ 2014 թվականին բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են ավելի քան 100 ցուցատախտակներ անվճար հայտարարությունների փակցման համար նախատեսված։ Նույն ծրագրի շրջանակում քաղաքային կահավորանքի հագեցվածության աստիճանը էապես պետք է մեծանա։ Ի թիվս քաղաքային կահույքի այլ տեսակների, ծրագրում ներառված են նաև ծառերի արմատները պաշտպանող դեկորատիվ ձևավորման էլեմենտներ։ Այսօր արդեն Երևան քաղաքի մի շարք փողոցների ծառերի արմատներ ունեն գեղեցիկ դեկորատիվ ձևավորում։ Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Արազ Բաղդասարյան