Դպրոցը կառույց է, որ նախատեսված է ուսուցիչների ուղղորդմամբ աշակերտների ուսուցման համար,իսկ դպրոցի բակը հանրային տատարծք։ Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում գտնվող Գր. Բաղյանի անվան հ. 141 դպրոցի բակում ազատ շրջել չի կարելի: Եթե ունեք համեստ արտաքին, պարկեշտ եք, օրինախախտ չեք, ուրեմն այդ բակերում Ձեր մուտքը խստիվ արգելված է: Գուցե զարմանաք, բայց այս եզրակացությանը եկա ընկերոջս մեկ տարեկան երեխայի հետ դպրոցի բակում շրջելու ժամանակ:Իհարկե, նման յուրօրինակ հյուրընկալությունը զարմացրեց ինձ, բայց ամենեւին փորձեցի իմանալ թե ինչու չի կարելի երեխայի հետ շրջել ամառային սայլակով(կալյսակա):Տիկինն, որնը ներկայացավ պահակ, սկսեց երեխայի մոտ վիրավորական խոսքեր ասել և հայհոյել,որ իրավունք չունեմ բակում գտնվելու:Ես բացատրեցի, որ հանրային վայր է ու տեղում միակ զբոսնելու վայրն է երեխայի հետ,բայց ոչինչ չազդեց տիկնոջ վրա և չէր էլ ցանկանում լսել ինձ: Վիճաբանությունը դեռ երկար կշարունակվեր, եթե ես չզգայի, որ քաղաքակրթությունից հեռու միջավայրում մեծացած այս մարդը բանավիճելուց շատ հեռու է ու միայն հայհոյանքների շտեմարանն է, որ անգիր գիտի:

 

Սևան Աղաջանյան