Եվրոպական հասարակությանը շատ քիչ է հետաքրքրում Եվրատեսիլը, հետաքրքրվողներն էլ հասարակության շատ չնչին տոկոսն են կազմում: Այդ երկրների համար Եվրատեսիլը մի շատ սովորական մրցույթ է՝ ուրիշ այլ մրցույթների շարքում...Փաստ է, որ եվրոպական ամենազարգացած երկրները՝ Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա եւ այլն, մատների արանքով են նայում այս մրցույթին, շատ դեպքերում այնտեղ ուղարկում պատահական, ոչնչով աչքի չընկնող կատարողների (որոշ բացառություններ չհաշված) ու հիմնականում ցածր հորիզոնականներում հանգրվանում: Այսինքն՝ Եվրատեսիլը բնավ էլ Եվրոպայի դեմքը չէ, ու իզուր է դրա հետ կապված ինչ-որ մեծ-մեծ ընդհանրացումներ կատարել, քաղաքակրթական ու բարոյական պատկերացումներ ու ընկալումներ ձեւավորել...

 

 


Համլետ Կիրակոսյան