Մի քիչ քայլենք ու խոսենք Եվրոտեսլի 2014-ի մասին
Երեկ Կոնչիտա Որստը, որը այսուհետև կհամարվի տրանսգենդերների ու առհասարակ ԼԳԲՏ համայնքների առաջատարը, հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում:
Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանը նոր էր մասնակցում Եվրատեսիլին, քվեարկության կարգը ուրիշ էր ու միայն հաշվարկվում էին SMS-ների քվեարկության արդյունքում գոյացած ձայները: Մի քանի տարի է ինչ քվեարկության արդյունքները կիսվում են՝ հաշվարկվում են SMS-ներից ստացված ձայները և Ժուրիի տրված ձայները և միջին հաշվարկով տրվում են վերջնական արդյունքներ:
Երեկ Բելգիայի և Ռուսաստանի SMS քվերակությունների արդյունքում Հայաստանը ստացել էր առավելագույն՝ 12 միավոր, սակայն ժուրիի թեթև ձեռքով մեր միավորները իջեցվել են: Նոր քվեարկության մեթոդով այս մրցույթը դառնում է ավելի քաղաքական, որովհետև ժուրին կարող է միանձնյա որոշել, որ պետությանը առավելագույն տա, որին չէ ու այդտեղ օբյեկտիվությունը իսպառ բացակայում է,այս պայմաններով պարզ է դառնում ,թե ինչո՞ւ հաղթեց Կոնչիտան: Մարդկանց մի փոքրիկ խումբ ուզում է մեծամասնությանը ճնշել, ովքեր չեն ընդունում տրանսգենդերներին և այս միջոցով նրանք հասնում են իրենց քարոզչությանը: Եվրոպացիների այն հատվածը, որոնք դեմ էին Կոչիտային, (Նրանք ավելի մեծ թիվ են կազմում քան կողմերը) այս պահին տուժում են:
Էդգար Խաչատրյան