Շատ դժվար է քանդել կարծրատիպ գաղափարները, կամ փորձել այլ տեսակետներ ներկայացնել կարծրատիպերին …Վերջում, նա այլ տեսակետները կմերժի, կծաղրի, ու տարակարծիք ունեցողին կնվաստացնի, ինչպես իրեն են անցյալում նվաստացնելով կարծրացրել, չթողնելով մեկ տեսակետից այն կողմ ոչինչ չտեսել, չլսել ու կարծրանալ …
Հիմա Հայ Ժողովրդի շատերի մոտ նույն սինդրոմն է, կարծրություն, խթանված միտք, ռոբոտային մերժում նոր գիտելիքների ու մոտեցումների…
Ազատ միտք ու առողջ մտածելակրեպ ունենալու համար, հարկավոր է նախ, հարգել տարակարծությունները, գնահատել, կարծիքների տարբերությունները, ու ունենալ մտածելու այլընտրանքներ…
Դոգմաներիի դարը վաղուց՜՜՜ անցել է…
Հիմա ազատության, ազատ մտածելու, ազատ դատելու, իրար լսելու դարն է եկել…ազատ միտք ունեցողը կվայելի, կշնչի, կզարգանա, իսկ կարծրատիպը կխռովի, կմերժի ու կարծր էլ կմնա , ու կմահանա…

 

Անժելա Բարսեղյան