Օրերս Կրեմլում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Սերժ Սարգսյանը: Նախագահը անդրադարձավ մի շարք թեմաների, բայց ամենաուշագրավը կարծում եմ ՀՀ նախագահի կոչն էր ՀԱՊԿ անդամ պետություններին' կոորդինացնելու դիրքորոշումները միջազգային հարցերի շուրջ, լինի դա Ուկրաինական հարցը, թե մեկ այլ խնդիրը, որը վերաբերում է, կամ էլ առանցքային նշանակություն ունի անդամ պետություններից որևէ մեկի համար: Նախագահը նաև հասկացնել տվեց, որ այդ միասնական դիրքորոշումը պետք է լինի անկախ նրանից դա ամբողջությամբ բխում է տվյալ եկրի շահերից, թե' ոչ: Ավելի հստակեցնելու համար Նախագահն այս առիթով օրինակ է բերում Հայաստանի կողմից որդեգրած քաղաքականությունը սկսած դեռ վրաց-օսակական պատերազմից: Վերջինս պատկերավոր ասած ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի «կողքին է կանգել» ինչպես վրաց-օսական պատերազմի ժամանակ, այնպես էլ Ղրիմի հարցում ՄԱԿ-ում վերջին քվեարկության ժամանակ' չնայած այն բանի, որ թե´ Վրաստանում, թե´ Ուկրաինայում առկա է մեծ հայկական համայնք և այդ երկրների հետ հարաբերություններում առկա են լուրջ շահեր:
Կարծում եմ նախագահ Սարգսյանը շատ կարևոր հարց է բարձրացրել և շատ լավ կլինի, որ իրոք այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տարվեն: Օրինակ Սերժ Սարգսյանը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել անդամ ՀԱՊԿ անդամ պետություններին, ինչպես նաև կոնկրետ Ռուսաստանին իրենց միասնական դիքորոշումների վերաբերյալ կապված Քեսաբահայության խնդիրները բարձրաձայնելու հետ: Նախագահը սրանով թերևս ակնարկել է նաև, որ նմանատիպ մի շարք այլ հարցեր կան, որոնց հանդեպ նույնպես պետք է դրսևորվի համապատասխան դիրքորոշում:
Մենք օրինակ շատ ենք լսում, երբ Ղազախստանի ղեկավարները, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ ինչպես են պաշտպանում Ադրբեջանի դիրքորուշումը Արցախի հարցում: Մենք նաև ականակտեսն ենք լինում մի շարք մեր այսպես կոչված «դաշնակիցների» կողմից մեջքից հարվածների ՄԱԿ-ում քվեարկությունների ժամանակ: Քիչ չեն դեպքերը, երբ Ադրբեջանի ինչ-որ հակահայկական բանաձևերին աջակցում են ինչպես Ղազախստանը, այնպես էլ մի շարք այլ պետություններ, ովքեր իբր հանդիսանում են մեր դաշնակիցները տարբեր պոստսովետական տարածքում գործող կառույցներում:
Ինչևէ հուսանք, ինչպես որ քիչ առաջ ասացի, որ դիրքորոշումների կոորդինացիայի համար համապատասխան աշխատանքներ կտարվեն, ինչպես ՀԱՊԿ անդամ երկրբերի, այնպես էլ հետագայում Եվրասիական միության անդամների կողմից: Դա չափազանց կարևոր գործոն է, այլապես ինչպես որ մեր նախագահն է ասել Կրեմլում փոքր ինչ տարօրինակ է ստացվում, երբ այդ կոոռդինացիան չի լինում:
Վազգեն Ղազարյան