Եվրատեսիլի եզրափակիչին ընդառաջ այսօր հրապարակված բուքմեյքերների ընդհանրացված գնահատականները, որոնց համաձայն Հայաստանը 4-րդ տեղում է, իրականում պետք է ընդունել որպես մասնակից երկրների ժյուրիների գնահատականների եթե ոչ ամբողջական, ապա գոնե մոտավոր պատկեր: Մյուս 50 տոկոսը, որը պետք է կազմի արդեն հանդիսատեսների քվերակության արդյունքում, իրականում էական չէ, քանի որ էլի համրարեցվում է ժյուրիի գնահատականներին: Հենց այստեղ է սուբյեկտիվիզմը, և պատահական չէ, որ տարիներ առաջ քվեարկությունը հենց այսպես դարձրեցին: Ստացվում է, որ սեպարատ Եվրոպան ավելի օբյեկտիվ է, քան միասնականը, քանի որ քվեարկությունը հենց այդպես էլ անվանում են' «քվեարկում է միասնական եվրոպան»: Ուստի շատ հանգիստ կարող են բացատրել, որ այո', եվրոպացի հանդիսատեսներին դուր էր եկել Արամի երգը, բայց այս դեպքում քվեարկում է «միասնական եվրոպան»: Իսկ «միասնական եվրոպան գտնում է, որ Արամը 4-րդ հորիզոնականում ավելի է սազում»: Իսկ թե «միասնական եվրոպան» որքան սուբյեկտիվ է կարելի է հենց համոզվել Ուկրաինայի օրինակով: Ամեն դեպքում շատ կուզեի, որ «միասնական եվրոպայի» միֆը այսօր ի վնաս մեզ չաշխատեր:

 

 

Կնյազ Սարոյան