Արտասահմանում գտնվող բոլոր հայերին՝
Կոչ եմ անում, հորդորում եմ, եղբայրաբար խնդրում եմ այսօր քվեարկել Արամի օգտին։ Դա անելու համար կա 5 պատճառ.
1. Եվրատեսիլը իր հսկայական լսարանով ըստ էության հնարավորություն է մեր երկրի մասին մարդկանց տեղեկացնելու կամ հիշեցնելու։
2. Այս տարի հրաշալի թիմ է գնացել մրցույթի։ Արամը և նրա ընկերները սիրված են բոլոր հայերի կողմից։ Տարաձայնություններ չկան։ Արամենք ոչմեկի ոչ հարսն են, ոչ էլ սիրուհին։
3. ՀՐԱՇԱԼԻ երգ։ Այս տարիների ընթացքում մեր երկիրը ներկայացնող ամենալավ երգն է։ Զերծ արաբաթուրքական կլկլոցներից։
4. Մենք երբեք այսքան մոտ չենք եղել հաղթանակին։ Հայաստանի մասնակիցը երբեք այսքան մոտ չի եղել հաղթանակին։ Մնացել է վերջին զարկը...
5. Մեծ եղեռնի 100 ամյակը համընկնում է հաջորդ տարվա եվրատեսիլի անցկացման ժամանակացույցի հետ։ Սա բացառիկ հնարավորություն է Եղեռնի մասով մեր հայերի ասելիքը հասցնել ամբողջ աշխարհին։
Անձամբ ես արտասահմանյան տարբեր երկրներում գտնվող 14 ընկեր–բարեկամների զանգել խնդրել եմ քվեարկել Արամի օգտին։
Նարեկ Մալյան