Մեկ պահ կտրվելով Եվրատեսլիային տրամադրությունից' թույլ տվեք անդրադառնալ մեր քաղաքական դաշտի մի խավի, ովքեր կոչվում են …գետեր: Մենք ունենք բազմապիսի ու բազմատեսակ …գետ էր, քաղաքագետ, ռսագետ, պատերազմագետ, իրանագետ, թուրքագետ, խոսքագետ, աստղագետ, զոքանչագետ….
Ովքեր են էտ մարդիկ, կամ, ավելի ճիշտ, ովքեր պիտի լինեին էտ մարդիկ: Կներեք իհարկե, չեմ ուզում վիրավորել ոչ մեկին անվականան, բայց ընդհանուր առամաբ ասեմ մեր …գետերը չեն համապատասխանում ..գետերի այն մակարդակին, որ պիտի լինեին:
Այսօր Հայաստանում ով քնից շուտ է զարթնում իրան ինչ որ բանի գետա անվանում ու ամենավատը էնա, որ ինքը լինելով այդ …գետը փորձում է այլ ոլորտի …գետի նման իրեն պահել ու մոռանում է' ինքը, որ …գետն էր:
Ըստ իս' …գետը, դա էն մարդը պետք է լինի, որ տվյալ թեմայի վերաբերյալ, մեզնից'հասարակ մահկանացուներից, էլ ավելի պետք է խորը ուսումնասիրություն կատարի ու քիթը շխոթի այլ ոլորտներ' մասնագիտանալով հենց իրա ոլորտում, իսկ այսօր հայ ..գետերը ասում են էն ինչ տրամաբանական է ու ինչ կարան ասեն նաև հասարակ չ..գետերը: Ինչ է ստացվում, որ մենք բոլորս էլ կարանք հանգիստ …գետ լինենք՞՞՞ Պատասխան' հնարավոր է, բայց ՈՉ:
Ուղղակի խնդիրը նրանում է, որ մեր …գետերն են վատը ու չեն համապատասխանում ..գետ լինելու մակարդակին: Մեր օրերում նրանցից համարյա ոչ մեկ խորը չի ուսումնասիրում իր ոլորտը ու, երբ ասուլիս է տալիս, ասում է էն ինչ կարող է ասել մեր հարևան Ալվարդ ծյան:
Իրականում' …գետը պիտի ԱՍ լինի իր ոլորտում, պետք է այնպիսի վերլուծություններ անի, որ մենք սկսենք մտածել էտ վերլուծությունների մասին ու փորձենք այս կամ այն մտքից օգուտ քաղել, իսկ մերոնք ուղղակի ասում են իրենց կարծիքը ինչ իրանք են մտածում:
Հարգելի …գետեր, մենակ ասելով չեք …գետ դառնում, մի քիչ նեղություն տվեք ձեզ ու որակով վերլուծություններ ներկայացրեք, որ ձեր խոսքն էլ որակով կշիռ ունենա, թե չէ հիմա մենք ունենք եսիմ քանի …գետ, բայց որ մեզնից մեկին ասեն. «Որևէ գետի խելոք միտք ասա», վստահ եմ որ դժվար կարողանանք մտաբերել:

 

 


Անկախ Հայաստան