Օրվա խորհդի հետ կապված բազմաթիվ գործոններ հիշելուն զուգահեռ միշտ պետք է մի բանում համզոված լինենք, ինչպես սովորական մարդկային հարաբերություններում է ամեն մեկը իր գլխի պատասխանատուն և ֆիզիկական գոյության երաշխավորը, այնպես էլ միջազգային հարաբերություններում: Հատկապես ներկա իրադարձությունները ցույց են տալիս, որ միջազգայնորեն ընդունված մի շարք նորմեր այնքան էլ հստակ չեն աշխատում և առկա են դրանց ուղղված մի շարք մարտահրավերեր, ոչ բոլոր դեպքերում են պետությունները պատրաստ ստանձնել դրանց հետևելու և իրականացնելու պարտավորություններ, ուստի անվտանգության միջազգային երաշխիքներ ձևակերպումից բոլոր դեպքերում պետք է զգույշ լինել: Կոնկրետ մեզ համար այս պահին չկա մեկ այլ ուրիշ անվտանգության երաշխիք, քան մարտունակ հայկական բանակն է: Նախորդող 20 տարիները այս առումով յուրահատուկ ցուցիչ էին, Ադրբեջանը լուռ է ոչ թե նրա համար, որ այդպես են որոշել ինչ-որ մի տեղում, այլ որովհետև առջևում հայկական զինուժն է: Ինչ փաթեթավորմամբ էլ մեզ անվանգության միջազգային երաշխիքներ տան, համոզված եղեք, որ տվողները միևնույնն է խաղադրույքները դնելու են հայկական զինուժի վրա:

 

 

Կնյազ Սարոյան