Մայիսը համարվում է հաղթանակների ամիս և իրոք հենց այս ամսում մենք կերտել ենք մեծագույն հաղթանակներ, որոնք վճռորոշ են եղել մեր պետականության և ազգի հետագա ճակատագրի համար: Մայիսի 9-ին հիշում և տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային ու դաշնակից զորքերի տարած հաղթանակը Արդեն նաև 22 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդին համախմբվում են մեկ ընդհանուր վառ հիշողության' Արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Հաղթանակներ,որը կերտվց անհաղթահարելի խոչընոտների ուղին հաղթահարելով:
Հայը կրկին զենք վերցեց հանուն իր Հայրենյաց հողը պաշտպանելու և ինքնությունը պահելու համար:
Պատիվ,որը մշտապես մխրճված է հայի էության մեջ: Էություն,որ միշտ տերն է իր ազգայինի:
Ազգային,որը պահում է հայի անկախ դեմքն ու դիմագիծը: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալի տոն է:
Այն իր մեջ ամփոփում է ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ,զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափարը: Շնորհավորում եմ բոլորիս Մեծ Հայրենական պատերազմի և Շուշիի ազատգրման կապակցությամբ
Վահե Էնֆիաջյան