Արդեն 22-րդ տարին անընդմեջ Շուշիի փառահեղ հաղթանակը մնում է երկրորդ աշխարհամարտի հաղթանակի ստվերում: Մինչդեռ Շուշիի ազատագրումը ռազամական, քաղաքական եւ բարոյահոգեբանական առումով հայ ժողովրդի ամենակարեւոր ձեռքբերումն է: Ու հիմա շատ ցավալի է, որ հերթական անգամ հայ հասարակության մեծ մասը մայիսի 9-ը տոնում է ոչ թե Շուշին խորհրդանշող ժապավեններով, այլ ցարական ռուսաստանի խորհրդանիշ համարվող ինչ որ անիմաստ ժապավեններով:
Հ.Գ Երկրորդ աշխարհամարտի զոհերի թիվն արդեն լուրջ մտորելու տեղիք է տալիս: Հայաստանից պատերազմ գնացածների 50 տոկոսը, կամ մեր երկրի բնակչության 10 տոկոսը, մսաղացում է մնացել, հետեւաբար չեմ կարծում, որ ցեղասպանությունից կարճ ժամանակ անց եւս 300 հազար կորցնելը կարելի է հաղթանակ համարել: Էն դեպքում երբ երկրորդ աշխարհամարտում տարածքային առումով Հայաստանը ոչինչ չշահեց:
Մկրտիչ Իսրաելյան