Հարգելի գործընկերներ

Ստորև ստացեք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգուշացնում է «շորթման» նպատակով +2475, +2322, +8818, +3712 և, հնարավոր է, այլ կոդերից սկզբնավորված և ընկերության բաժանորդների հեռախոսահամարներին կատարված զանգերի մասին: Խնդիրն ուսումնասիրության փուլում է, իսկ վերը նշված որոշ կոդերից սկզբնավորվող զանգերն արգելափակված են: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ իր ցանցում կատարվող մուտքային զանգերը միշտ անվճար են: Միաժամանակ, ըընկերությունն իր բաժանորդներին հորդորում է չկատարել զանգեր վերը նշված կոդերով կամ այլ կոդերով սկզբնավորված համարներից բաց թողնված զանգեր հայտնաբերելու դեպքում՝ միջազգային ուղղություններով կատարվող հեռախոսազանգերի համար անհրաժեշտաբար առաջացող ծախսերից խուսափելու նպատակով: