Անկեղծ ասած, եվրատեսիլ մրցույթին միշտ վերապահումներով եմ մոտեցել։ Քաղաքական էլեմենտը շատ է, ու առնվազն 50%-ով կանխատեսելի է՝ որ երկիրը որին է տալու առավելագույն միավորներ։ Դրա համար երբեք չեմ հասկացել այն ոգևորությունը, որը սովորաբար ձևավորվում է այդ մրցույթից առաջ։ Ինչպես և չեմ հասկացել հիասթափությունը՝ մրցույթից հետո։
Սակայն այս անգամ մի տեսակ ուրիշ զգացողություններ են։ Մրցույթի նկատմամբ վերաբերմունքս չի փոխվել, նույն կանխակալ քվեարկություններն են, սակայն այս անգամ ես էլ եմ անհամբեր սպասում Արամի ելույթին։ Որովհետև Արամի տաղանդն ու ինքնատիպությունը ակնհայտ է, ու այս անգամ հույս ունեմ, որ տաղանդը կհաղթի քաղաքականությանը։ Դրսում գտնվող իմ բոլոր ընկերներին կոչ եմ անում այսօր քվեարկել Արամի օգտին ու իրենց մտերիմներին էլ նույն կոչն անել։ Արամն իրենից հասանելիքը փայլուն կանի, մնում է մենք էլ մեզնից հասանելիքը անենք։

 

 

Ռուսլան Բաղդասարյան