Երեկ մասնակցեցի Ջիվան Ավետիսյանի <<Թևանիկը>> ֆիլմի պրիմերիային և ցանկություն առաջացավ հանրայնացնել իմ դիտարկումները :Միանգամից նշեմ, որ կինոքննադատ չեմ և դիտարկումներս էլ բնականաբար մասնագիտական հիմք չեն ունենա:Ասեմ, որ մինչ այժմ իմ դիտած 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմին կինոանդրադարձներից <<Թևանիկը>> ամենահաջողվածներից է:Շատ լավն էր նաև նույն ռեժիսորի մեկ այլ կարճամետրաժ ֆիլմը եթե չեմ սխալվում <<Կորցված մանկություն>> վերնագրով, որը մի իրական դեպքի էկրանավորումն էր:Հաջողված եմ համարում նաև ադրբեջանցի ռեժիսորի կողմից նկարահանված <<Ֆսյո կլուչշեմու>> կարճամետրաժ ֆիլմը:Ջիվանի մոտ փորձ է արվել ֆիլմի հիմքում դնել համամարդկային արժեքներ, դուրս բերել ֆիլմը <<ազգային պատյանից>> և ընկալելի լինել նաև օտար հանդիսատեսի համար:Ինչքանով դա իրեն կհաջողվի ցույց կտա ժամանակը: Ֆիլմում հավանաբար կոլորիտը ապահովելու համար հիմնական երկխոսությունները Արցախյան բարբառով է ինչը, սակայն որոշակիորեն դժվարացնում է առանձին դրվագների ամբողջական ընկալումը:Ֆիլմում նաև հավանաբար <<Հայաստան -Արցախ-Սփյուռք եռամիասնության>> անհեթեթ և վտանգավոր գաղափարը (չի կարելի ազգը ըստ բնակության վայրի բաժանել տարբեր մասերի և հետո ասել եկեք միավորվենք) ապահովելու համար հնչում է նաև <<Կամանդիրի>> արևմտահայերենը :Ֆիլմում գրական հայերենով հնչում է միայն ռացիայով <<վերևից>> եկող նահանջի հրամանը :Ես չեմ պնդում, որ սցենարիստի կամ ռեժիսորի կողմից նման բան ցույց տալու միտում է եղել, բայց ստացվում էր, որ այդ պատերազմում <<արցախցին>> կռվում էր, քանի որ հետևում հայրենի գյուղն էր, սփյուռքահայ մարտիկին Արցախ էր բերել վեհ գաղափարականությունը, իսկ <<Հայաստանցին>> էլ պրագմատիկ հաշվարկող էր, որ միայն տանկերի քանակը հաշվել գիտեր և հավատում էր նյութի այլ ոչ թե ոգու հաղթանակին:Ի դեպ երևի ոգու հաղթանակը ցույց տալու համար էլ հայկական կողմը ներկայացվում է նվազ սպառազինված, որը անշուշտ հատկապես պատերազմի առաջին փուլում պատմական փաստ է, բայց նաև <<նվազ սպառազինության>> նույնականացում <<ոգու ուժի>> հետ մեզ սխալ տեղ կտանի:Հարկավոր է լինել ոգով ուժեղ և լավ սպառազինված :Դրանք հակոտնյա բան էր չեն այլ փոխլրացնող:Ստացվեց այնպես որ գրառումս ներբող չէր առֆիլմ, բայց խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ ֆիլմը դիտել ձեր աչքերով:
Ապրես Զոհրաբյան