Էս մեր ԱՎԾ-ն, //ազգային վիճակագրական ծառայություն// կամ մեղմ ասած շատ միամիտ է, կամ էլ ամբողջ ազգին է դրել միամիտի տեղ, իհարկե բացառությամբ շահագռգիռ հատվածի:
Այլ բան այս պահին մտածելու համար նույնիսկ նվազագույն տրամաբանությունն է անտեսված:
Այ հարգելի ԱՎԾ, էդ որ արդեն գրեթե մեկուկես-երկու տարի անընդհատ թմբկահարում եք նվազագույն սպառողական զամբյուղի ձեր իսկ հաշվարկված չափը, որը իրականին քիչ է մոտ և որը այդպես էլ անփոփոխ մնալով կազմում է դեռ 56000 ՀՀ դրամ, այդ հաշվարկները անընդհատ անփոփոխ ձևով ներկայացնելիս լավ եք՞ մտածել:
Իսկ մտահոգություն չի առաջացնում՞ այն պարզ երևույթը, որ նորից էլի Ձեր հաշվարկներով ամիսը ամսվա վրա գրանցվում է առաջին անհրաժեշտության ապրանքների և հատկապես հիմնական , ամենօրյա օգտագործման սննդատեսակների գների զգալի աճ:
Պարզ չէ՞, որ զգալի չափով թանկացած և սպառողական զամբյուղի մեջ ներառված այս կամ այն սննդամթերքը կամ այլ խիստ անհրաժեշտություն ներկայացնող ապրանքատեսակը ի <անհամեստ ներդրումը> կունենար այդ տխրահռչակ թվի աճի մեջ:
Գների աճի հետ գործնականում առընչվում է գրեթե ողջ ազգաբնակչությունը, և շարքային, տնտեսական գիտելիքներին չտիրապետող ՀՀ քաղաքացու համար դժվար է՞ հասկանալ, որ այդ պարագայում բնականաբար անարժանահավատ է Ձեր իսկ անփափոխ սպառողական նվազագույն զամբյուղի չափը՝ արտահայտված դրամական միավորով:
Տպավորություն է ստեղծվում արդեն, թէ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆիզիկայի հայտնի բանաձևերից մեկի ՀԱՍՏԱՏՈՒՆԸ:)))
Իսկ մտածել, որ դա հասկանալու համար պետք են տնտեսագիտական խորը և համապարփակ գիտելիքներ, ապա շտապեմ հիասթափեցնել, նշելով , որ նույն, եթե իհարկե ոչ գնալով ավելի նվազող ընտանեկան բյուջե ունեցող Հայ ընտանիքը դա զգում է իր ամենօրյա փաստացի <սպառողական զամբյուղի> մեջ, որը ավելի քան ճիշտ է արտահայտում վիճակը և որը մեկ շնչի հաշվով ոչ թէ արդեն շատ է տարբեր ,այլ նույնիսկ շատ ու շատ ԱՆԳԱՆՄԵՐ զիջում է արդեն իր տեղը <լավ պնդած> 56000-ին:
Իսկ այն, որ <անփոփոխ> թվի անհրաժեշտությունն պայմանավորված է հանրապետությունում սոցիալական իրական վիճակը թաքցնելուն և նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն աշխատավարձի միջև եղած տարբերությունը ավելի փոքր ներկայացնելու համար, առավել քան ակնհայտ է:

 

Սանասար Կարապետյան