Առաջարկում եմ Գյումրիում ժանգոտող էս թռչնակին Երևանում 75 աստիճանի շեղությամբ մի սիրուն պատվանդանի վրա նստացնել ու քիթն ուղղել դեպի Թուրքիա
Էս թռչունին ստեղծել է Ա. ՄԻԿՈՅԱՆԸ (Անաստաս Իվանիչի հալալ ախպերը): Նա էնպիսի ծիտիկ է ստեղծել, որից ժամանակին ամբողջ աշխարհն էր սարսռում, իսկ 1993-ին ծիտիկներից մեկը թռավ Բաքվից, որ հերթական անգամ ավիրի Արցախի բնակավայրերը, բայց հաջող վայրէջք կատարեց Երևանում
Միգ 25-ը մեր հաղթանակի սիմվոլներից է, համ էլ աշխարահռչակ Արտեմ Միկոյանի մտքի թռիչքն է: Դե ձեռի հետ էլ Անաստաս Իվանիչի անունը կշեշտվի

 

 

Միհրան Հակոբյան