ՀՆՔՄԿ-պաշտոնական
Այսօր ՀՀ շուրջ 100 հասարակական կազմակերպությունների դիմել եմ Սահմանադրական Բարեփոխումների՝ միմիայն ՀՀԿ-ի հեռահար քաղաքական շահերը հետապնդող նպատակներով ձևակերպված հայեցակարգի դեմ իրենց պաշտոնական դիրքորոշումը արտահայտելու նպատակով:
Այն, որ ՀՀ սահմանադրության մեջ կարելի է բարեփոխումներ մտցնել, դա միանշանակ է, սակայն այդ բարեփոխումները պետք է ուղղված լինեն ժողովրդավարական ինստիտուտներիի էլ ավելի կայացմանը և ոչ վերջնական կործանմանը: Այդ բարեփոխումների վեկտորներից կարևորագույնը պետք է ուղղված լինի ՀՀ Վերահսկիչ պալատի և ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի ինստիտուտների լիակատար անկախությունը և ոչ միայն: Տասնօրյա ժամկետում ՀՆՔՄԿ ղեկավար մարմինը մանրամասն կուսումնասիրի հայեցակարգի բոլոր կետերը և կներկայացնի հնարավոր բարեփոխումների իր պաշտոնական տեսակետը:
Անի Զախարյան