Ուկրաինան, այն երկիրն էր, որը մի քանի ամիս առաջ համերաշխ ապրում էր, բայց մեծ քաղաքականությունը խառնվեց ու փոքր մարդիկ, ովքեր իրենց կյանքն էին արարում՝ այլևս չկան այս աշխարհում: ՄԱԿ, ԵՄ, Կարմիր խաչ ու էլի մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք խաղաղություն են քարոզում, կարծես հասկացել էին այն արհավիրքի հետևանքները, որը մարդկությանը պատել էր երկու անգամ և այս երկոտանի մարդիկ, որոնք ոչնչով սկսել են չտարբերվել չորսոտանիներից, կոչել էին այդ արհավիրքները համաշխարհային պատերազմներ: Մոտենում է Մայիսի 9-ը ԱՄՆ-ն իր հերթին, ՌԴ-ն՝ իր կուրախանան ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը գովերգելով ու շատ հնարավոր է, որ այսօրվա մարդկային մարմիններից մնացած ծուխը մայիսի 10-ին վերածվի համաշխարհային պատերազմի, որտեղ հաղթողներ չեն լինի կլինի միմիայն պարտվող: Որտեղ 60 տարի հետո ոչ թե հաղթանակի օր կնշվի այլ երկկողմ պարտության:
Կենդանիները միմյանց դեմ կռվում են, որ ապրեն, որովհետև բնություն այդպես է ստեղծել նրանց, մարդիկ ապրելով կռվում են, որ միմյանց սպանեն, բայց բնությունը նրանց մտածելու կարողություն է տվել, որ մտածեն ու իրար չուտեն:

 

Էդգար Խաչատրյան