Կարծեմ արդեն կասկածող չկա,որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է ամենաիսկական իմաստով: Ընթանում է Ռուսաստանի և արևմուտքի միջև պատերազմ'ուրիշի տարածքում ,ուրիշի ձեռքերով: Սիրիան Ասիական ճակատն է,իսկ Ուկրաինան'եվրոպական: Երկու կողմերն էլ ասիական և եվրոպական ճակատներում ուղակի ռազմական միջամտություն չեն կատարում: Գործում են իրենց գործակալների, հրահանգիչների, հատուկ ծառայությունների ,գաղտնի դիվերսիոն խմբերի և այլնի միջոցով,նաև օգնում են իրենց կողմնակիցներին զենք-զինամթերքով,հետախուզական տվյալներով,ֆինանսապես: Երկու ճակատներում էլ կան հայեր'Սիրիայում մոտ 65000,իսկ Ուկրաինայում մոտ 500000: Սիրիական պատերազմից տուժած մեր հայրենակիցներին համայն հայությունը օգնում է ինչով կարող է,շատերն էլ տեղափոխվել են հայրենիք,իսկ Քեսաբահայերի մասով գիտեն բոլորը: Ինչ է սպասվում մեր կեսմիլլիոնանոց ուկրաինահայ համայնքին?. Մի մասը կասի, որ պետք է չեզոք մնան,բայց երբ արկը տանդ վրա է ընկնում չի հարցնում չեզոք ես թե որևէ կողմին ես հարում: Ցավալին այն է,որ ուկրաինահայերի մեծամասնությունը չի ցանկանում չեզոք մնալ և ակտիվորոն ներգրավվում է կոնֆլիկտին.արդեն երկու ճամբարներում էլ զոհված և հերոսացված հայեր ունենք: Բավական չէ օտար կռիվներում հայի արյուն հեղվի?: Կամ ուկրաինահայերը կգան հայրենիք 'վաճառելով իրենց ունեցվածքը,որ հայրենիքում հաստատվեն,բնակարան ձեռք բերեն,բիզնես հիմնեն,կամ կմնան Ուկրաինայում,կկիսեն նրանց հետ պատերազմի բոլոր դառնությունները,պատերազմի հետևանքով կկորցնեն գույքը,բիզնեսը,Աստված չանի,բայց նաև կյանքը: Ձեր որոշելիքն է ուկրաինահայ եղբայրներ և քույրեր; Ինչ էլ որոշեք մեր սիրտը ցավում է Ձեր համար:

 

 

Տիգրան Մկրտչյան