Իրավիճակն Ուկրաինայում վերջին շրջանում առանց այլն էլ լարված է և այնպիսի տպավորություն է, որ ամեն վայրկյան կարող են սկսվել լայնամասշտամբ ռազմական գործողություններ երկրի արևելքում հաստատված «ապստամբների» և հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերի միջև: Երեկ Օդեսայում տեղի ունեցածը կարելի է ասել հավելյալ լարվածություն հաղորդեց ստեղծված իրավիճակին և հերթական անգամ ցույց տվեց խնդրի արագ և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ դեպքերին հաջորդած իրավիճակն ըստ էության չտարբերվեց դրան նախորդող իրավիճակին. միջազգային հանրության մոտեցումները, հայացքներն այս հարցում մեծ հաշվով ոչ մի փոփոխության չենթարկվեցին:
Ինչպես գիտեք երեկ Օդեսա քաղաքում հերթական բախումն է տեղի ունեցել «հակամայդանի», ասել է թե դաշնայնացման կողմնակիցների և այսպես կոչված «երկրի միասնության համար պայքարող» ակտիվիստների /ներառյալ «աջ սեկտոր» ծայրահեղական կազմակերպության անդամների/ միջև: Արդյունքում մահացել է ավելի քան 40 մարդ, իսկ 200-ից ավելին ստացել են տարատեսակ վնասվածքներ: Ինչ խոսք բախումն, ինչպես քիչ առաջ ասացի հերթական էր ամբողջ երկրի կտրվածքով, բայց դրա արդյունքում տուժածների թվով այն աննախադեպ էր:
Ինչպես և սպասելի էր կրկին առաջ քաշվցին դավադրության տեսությունները: Կիևը մեղադրեց Ռուսաստանի անվտագնության ծառաայության աշխատակիցներին այս ամենը կազմակերպելու կամ էլ սադրելու մեջ, որը Ռուսաստանը որակեց որպես զառանցանք, Իսկ Ռուսաստանն էլ իր հերթին մեղադրեց Կիևին անպատասխանատվության, ինչպես նաև «ազգայնական-ֆաշիստական» ուժերին աջակցելու մեջ: Կարճ ասած կողմերի միջև (Կիև-Մոսկվա) ոչ մի կառուցողական երկխոսության չի կայացել, ասեմ ավելին երկխոսություն առհասարակ չի կայացել, էլ ուր մնաց կառուցողական: Կողմերը միջև պարզապես եղել է անարդյունավետ լեզվակռիվ:
Ռուսաստանն այս հարցը փորձել է տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ'հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Օդեսայում կատարված «հանցագործության» վրա: Գիտեք ինչ հրավիրելը ստացվել է, բայց արդյունք գրանցելը' ոչ: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալվող դեպքերին նվիրված արտահերթ նիստում ՌԴ-ն ներկայացրել է այդ երկրում բռնությունները դատապարտող նախագիծ, սակայն արևմտյան երկրների պատվիրակությունները դրանում իրենց փոփոխություններն են ներկայացրել, և արդյունքում՝ համաձայնության հասնել չի հաջողվել:
Մի խոսքով գործը առաջ չի գնում և իմ կարծիքով չի գնում ոչ մեկի համար: Ոչ ոք ստեղծված իրավիճակից չի շահում, ո´չ ռուսները, ո´չ ամերիացիք, ո´չ եվրոպացիք, ո´չ էլ առավելևս և ամենակարևորը' ուկրաինացիք:
Տեսեք ՄԱԿ-ի' անվտանգության խորհրդի միջոցով որևէ արդյունքի հասնելն անհնար է, քանի որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքի մի քանի երկրներ այս խորհրդի մշտական ներկայացուցիչներ են և առանց 5 մշտական ներկայացուցիչների միասնական համաձայնության այդ կառույցքում անհնար է որևէ որոշման հանգել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը ունի վետոյի իրավունք:
Մյուս պատճառը, որը լրջորեն խոչընդոտում է առաջընթաց գրանցել, Ռուսաստանի ու Արևմուտքի կշիռն է միազգային հարաբերություններում: Բանն այն է, որ Ուկրաինայում բախվել են Ռուսաստանի և Արևմուտքի շահերը, և այս պարագայում շատ բարդ է ակնկալել որ կողմերից որևէ մեկը կարող պատրաստակամություն հայտնել զիջելու իր տարաշաշրջանային շահերը: Արդյունքում պայմանականորեն ստացվել է հետևյալը' Ռուսաստանը մի կողմից չի զիջում, Արևմուտքը' մյուս, իսկ Կիևը չի զիջում, որովհետև չի զիջում Արևմուտքը, իսկ Արևմուտքի-ից անկախ էլ Կիևը չի կարող, զիջել քանի որ հենց այդ Արևմուտքն է, որ ճանաչում է նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այսքանից հետո չեն զիջում նաև այսպես կոչված ապստամբները Ուկրաինայի հարավա-արևելքում, քանի որ չի զիջում իր հերթին նաև Ռուսաստանը: Կարծում եմ հենց այս շիլաշփոթն է, որ բարդացնում է, ես կասեի, լճացնում է ճգնաժամը:
Հ.Գ. Ուկրաինացիներին համբերություն
Վազգեն Ղազարյան