Մանկություն...պատանեկություն....երիտասարդություն...Սրանք կյանքի այն փուլերն են, որոնք մի ժամանակ հստակորեն արտահայտվում էին: Մանկության շրջանում երեխաները խաղում էին համապատասխան խաղալիքներով, հասակակիցների հետ փոխանակվում նոր սովորած բառերով ու մինչև ուշ երեկո խաղում բակում: Պատանեկության շրջանն էլ առանձնանում էր վերջինիս հատուկ խաղերով ու զբաղմունքներով, բազում ու բազմազան արվեստաբանական ու արհեսագործական խմբակներով, և այդ ամենից ազատ ժամանակ բակային տարատեսակ խաղերով: Խաղում էին բոլորը...խաղում էին միասին ու մինչև ուշ երեկո: Միայն սաստիկ մութը կարող եր երեխաներին ստիպել տուն գնալ: Նույնիսկ քաղց չէին զգում, կամ զգալուց էլ, երբեք չէին ընդհատում խմբային խաղերը՝ տուն գնալու համար: Դե Իսկ երիտասարդությունն էլ իրեն բնորոշ զբաղմունքներով եր առանձնանում. քչփչոցներ, ինտելեկտուալ խաղեր, ինչու ոչ նաև այնքան ցանկալի ճշմարտությունը խաղի միջոցով վեր հանելուն միտված տարատեսակ խաղեր..... Եվ նորից միասին....և նորից բակում.... Այսքանը թերևս ոչ այնքան վաղ անցյալի վառ մանկության տարիների մասին. Իսկ որո՞նք են կյանքի շրջափուլերն այսօրվա երեխաների կյանքում. Երիտասարդություն, երիտասարդություն, երիտասարդություն, ծերություն...Այժմ խաղերի մասին. Համակարգիչ, համակարգիչ, համակարգիչ և նորից համակարգիչ: Երեխաները գաղափար չունեն այնպիսի խաղերի մասին, որոնք հնարավոր է խաղալ առանց համակարգչի և ինտերնետի:Շփումը հասակակիցների հետ այնքան է պակասել, որ հարևան տներում ապրող երեխաները միմյանց կամ չեն ճանաչում կամ էլ լավագույն դեպքում nickname-ով են ճանաչում: Զարմանում եմ ամեն օր ավելի ու ավելի՝ տեսնելով 5-6 տարեկան երեխաների, որոնց դրսում խաղալիս տեսնել տեսականորեն անհնար է, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց համակարգչի, պլանշետի և հեռախոսի և գաղախար չունեն բակային խաղերի գոյության մասին : Սակայն մի բան հուսադրող է. գյուղերում դեռևս կա մի փոքր մանկություն...այնտեղ երեխաները գոնե մասմաբ, բայց վայելում են մանկություն ասվածը:
Մարիամ Առուշանյան