Երաժշտություն բուռն գիշերվա համար

Ճիշտ ընտրված մեղեդին կարող է սիրո վայելքը հեքիաթային դարձնել… Քանի որ սիրով զբաղվել բացարձակ լռության մեջ հնարավոր է միայն տիեզերքում, ուստի հնչյունները, որոնք ուղեկցում են անկրկնելի այդ պահերին, պետք է խիստ ներդաշնակ լինեն: Վատագույն տարբերակներից կարելի է նշել երեխաների բղավոցները բակում, հարևանների վեճի ձայները պատից այն կողմ, սպորտային մեկնաբանի բացականչությունները որևէ Զ.Լ.Մ.-ով… Ընտրիր լավագույն երաժշտական ուղեկցությունը ձեր երջանիկ պահերի համար. Ամենաէրոտիկ երաժշտական համարների հիթ-շքերթ 1. Հենց այն մեղեդին կամ երգը, որի հնչյունների ներքո դու առաջին անգամ սիրով ես զբաղվել Նրա հետ: Հին տպավորությունների ազդեցությունը, վստահ եղիր, անսխալ է գործում: 2. Ռավելի «Բոլերոն» – Հայտնի չէ, թե ինչով է զբաղված եղել Ռավելը, երբ նրան «այցելել» է այս մեղեդին, բայց սեքսի տեմպը այն հուշում է անսխալ: Փորձեք: 3. Մադոննայի /Madonna/ . "Justify My Love"-ը /«Արդարացրու իմ սերը»/ - Բոլոր ժամանակների ու ժողովուրդների սեքս-խորհրդանիշ համարվող երգչուհին ստեղծել է բազմաթիվ երգեր, որոնք ներդաշնակ են սիրով զբաղվելու ժամանակ միացնելու համար, բայց խորհուրդ ենք տալիս օգտվել նրա վաղ շրջանի երգերից: Կարելի է հնչեցնել "Justify My Love”-ը, "Erotic”-ը, "Vogue”-ը և այլն: Այս երգերը կգնահատեն հատկապես խոլերիկ խառնվածքի սիրեկանները: 4. Միլեն Ֆարմեր /Mylene Farmer/ – Նրա նրբանուրբ ստեղծագործությունները լի են կրքոտ հառաչանքներով և կատարվում են ֆրանսերենով, որը վաղուց ընդունված է համարել «սիրո լեզու»: Ֆարմերի երգերը սեքսի ժամանակ նախընտրում են սանգվինիկները: 5. Թորի Էյմոս /Tory Amos/ – Շիկահեր այս երգչուհին, անկասկած, երգում է մելանխոլիկների համար: Տեմպի կտրուկ փոփոխությունները, անզուգական վոկալը և մեղեդիների սահուն կառուցվածքը հիանալի տարբերակ են ապահովում, որն ակնթարթորեն ստեղծում է ինտիմ մթնոլորտ: 6. Ջո Քոքեր /Joe Cocker/ – Գրեթե բոլոր մերկապարուհիների սիրած «You Can Leave Your Hat On” /«Գլխարկդ կարող ես չհանել»/ երգը «9/5 շաբաթ” ֆիլմից միակը չէ Ջո Քոքերի երգացանկից, որին կարելի է ուշադրություն դարձնել: Երգչի խռպոտ, ցածր ձայնը մոգական ազդեցություն է թողնում ցանկացած տարիքի սիրեկանների վրա: Նրա ձայնասկավառակներում ներառված մեղեդիները բազմաբնույթ են, ուստի այս երաժշտության ներքո չեն ձանձրանա ոչ խոլերիկները, ոչ ֆլեգմատիկները: 7. Դորս /Doors/ – Նրանց լեցուն և «հակասական» երգերը նախընտրում են սուր զգացողությունների սիրահար խենթ զուգընկերները, ովքեր կարողանում են նրբորեն ԶԳԱԼ… 8. Գարի մուր /Gary Moore/ «Still Got The Blues” - /«Մինչև այժմ ունեմ բլյուզը»/ - Բլյուզի դասականներից է, ով, ցավոք, 2011թ. փետրվարին հեռացավ կյանքից: Բավականին թախծոտ մեղեդիներ են, սակայն եթե ընտրվեն որոշակի տրամադրության ժամանակ, գիշերն անմոռանալի կդարձնեն: 9. Էնիգմա /Enigma/ – Եթե անգամ միացնեք միևնույն գործը մի քանի անգամ, դժվար թե այն ձանձրացնի: Ամենակարևորը` Էնիգման չի շեղում «գործից» և շատ հաճելի տեմպ ու ռիթմ է հուշում: 10. Էրա /Era/ - Ոմանք չեն սիրում ինտիմ պահերին լսել խմբի "Ameno” կատարումը, իսկ ոմանց հանդիսավոր մոտիվները թմբուկներով բավականին գրգռում են: Զարմանալի է, բայց փաստ: Բացի այդ` Էրա ինքնատիպ խումբը բազմաթիվ նուրբ ու մեղեդային ստեղծագործություններ ունի, որոնք ձեզ մի այլ երազային աշխարհ կտեղափոխեն: Իհարկե, դուք կարող եք խմբագրել կամ լրացնել տասնյակն ինքներդ: Կրքոտ գիշերվան նպաստող բազմաթիվ այլ ստեղծագործություններ կան, ինչպես Vargo, Late Night Alumni, Gregorian, Soul Ballet, Touch & Go նախագծերի, Tony Braxton-ի, Sarah Connor-ի երգերը.. Ընտրությունը ձերն է: Թող որ ձեր յուրաքանչյուր սիրո գիշերը վերածվի անրևակայելի թռիչքի կրքի և թավշյա զգայությունների ուղեծրով…