Աստղային...
Դեվիդ Բեքհեմի տարեդարձն է. 02 մայիսի
Դեվիդ Բեքհեմը ծնվել է 1975թ. մայիսի 2-ին Լոնդոնում: Մանուկ հասակում Բեկհեմը իր ամբողջ ժամանակը ծախսում էր Ֆուտբոլ խաղալու վրա: Բեկհեմի ծնողները Մանչեսթեր Յունայթեդի մոլի երկրպագուներ էին, և Դեվիդը ժառանգել էր այն սերը, որը տածում էին իր ծնողները Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ:
1992թ., երբ Դեվիդ Բեքհեմը ընդամենը 17 տարեկան էր, տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ, որտեղ հանդես եկավ մինչև 2003թ. վերջերը: 2003 թվականը Բեքհեմի համար դարձավ վերջինը անգլիական ակումբում: Տարաձայնությունները նրա և Ալեքս Ֆերգյուսոնի միջև հանգեցրին նրան, որ Մանչեսթեր Յունայթեդի խորհրդանիշը համարվող Բեքհեմը լքեց ակումբը և տեղափոխվեց այն ժամանակ աշխարհի հավաքական հիշեցնող Ռեալ Մադրիդ:
Այդ տարիներին Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադրվել էր մի ընդհանուր թիմում հավաքել մոլորակի ամենատաղանդավոր ու փառահեղ ֆուտբոլիստներին: 2003թ. Դեվիդ Բեկհեմը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ, որտեղ նրան արդեն սպասում էին Զինեդին Զիդանը, Լուիշ Ֆիգոն, Լուիս Ռոնալդոն, Ռաուլը, Ռոբերտո Կառլոսը և այլ գերֆուտբոլիստներ:
Դեվիդ Բեքհեմը արքայական ակումբում անցկացրեց ընդհանուր առմամբ 159 հանդիպում և խփեց 20 գոլ, ինչը լավ ցուցանիշ է կիսապաշտպանի համար:
Բացի ֆուտբոլայի կյանքից, Դեվիդ Բեքհեմը ակտիվորեն նկարահանվում է տարբեր գովազդային տեսահոլովակներում, ինչպես նաև ունի իր սեփական օծանելիքների և հագուստների արտադրամասեր աշխարհի տարբեր երկրներում:
Դեվիդ Բեքհեմը ամուսնացած է հանրահայտ երգչուհի և մոդել Վիկտորիա Բեկհեմի հետ և ունի չորս երեխա' երեք տղա և մեկ աղջիկ:
Այժմ Դեվիդ Բեքհեմը հանդես է գալիս ԱՄՆ-ի Լոս Անջելես Գալաքսի թիմում և չի շտապում ավարտել իր ֆուտբոլային կարիերան: Ահա թե ինչպես է արտահայտվել Բեկհեմը իր կարիերայի ավարտի մասին. «Եթե անկեղծ լինեմ, երբ ես մտածում եմ իմ ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին, ապա ինձ պատկերացնում եմ Բրազիլիայի 2014թ. աշխարհի առաջնությունում, որտեղ եզրափակիչում գրավում եմ մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևում Անգլիայի հավաքականին: Ճիշտ է, ես այդ ժամանակ 39 տարեկան կլինեմ, բայց դրա մեջ վախենալու ոչինչ չկա», - հայտարարել է Բեքհեմը:
Մինչև օրս էլ, Ռեալ Մադրիդի երկրպագուները պարբերաբար հիշում են իրենց սիրելի կիսապաշտպանին ու հուսով են, որ մի գեղեցիկ օր կհանդիպեն նորից: Իսկ հիմա, մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Բեքհեմին Լոս Անջելես Գալաքսիում:
Կից նյութն՝ այստեղ