Մայիսի 1-ն այն տոներից է, երբ ակամա ցանկանում եմ հնարավորինս մեծ թվով մարդկանց շնորհավորել, շնորհավորել տեղին և արժանանալ գոհացուցիչ ու բավարարված պատասխանի... Ուզում եմ, որ մեր աշխատասեր ու արարող ժողովուրդը տարրական հնարավորություն ունենա իր բնատուր շնորհը կյանքի կոչելու, որ մեր լավագույն մասնագետներն, արհեստավորները, գյուղատնտեսները կարողանան աշխատելու ու շենացնելու Հայրենիքը, որ բուհ ընդունվող ուսանողը, արհեստ սովորող երիտասարդը հավատա իր գիտելիքի ու հմտությունների հնարավորություններին և դրանց միջոցով բարեկեցիկ ապրելու կարողությանը...
Շնորհավորում եմ համայն հայությանը՝ Հայրենիքում և նրա սահմաններից դուրս Աշխատանքի օրվա կապակցությամբ, մաղթել խաղաղություն աշխարհին, որ պատերազմների պատճառով աշխատելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցները վերականգնեն իրենց կյանքի բնականոն ռիթմը, և վերջապես ուզում եմ հավատալ, որ կգա մի օր, երբ աշխատասեր հայ մարդն այլևս ստիպված չի լինի «Մայիսի 1»-ը տոնել Հայաստանից դուրս...

 

 

Արմեն Պետրոսյան