Ամենավտանգավորը էս նոր սփյուռքահայերն են: Ոնց որ էն նոր հարստացածները էլի. զըռ, անճաշակ ու որքան հնարավոր ա քաղքենի: Սրանք դեռ ստեղի օդանավակայանում մի հատ մունաթ դեմքով ու <փուֆ ստեղի հայերը> ոճով ստատուս են գրում, հետո նոր արտա... գաղթում: Բայց սա դեռ հեչ: Կինոն սկսում ա, երբ ոտքները դնում են Եվրոպա.. արագի մեջ մի հատ ստատուս երկրորդ են ձոնում' <արա դուք ոնց եք ըտեղ մնում> ոճով: Հետո մի որոշ ժամանակ հարաբերականորեն սուս են մնում' բոլորին մոռացնել տալու համար, որ իրենք նոր-նոր են դարձել սփյուռքահայ.. որոշ ժամանակ անց սկսվում ա ստատուսների երկրորդ սեզոնը, ու երրորդ ստատուսով արդեն իրանք հայհոյում են ստեղի իշխանությանն ու ընդդիմությանը, չորրորդում ստեղի հայերը ստրուկ են դառնում, որ բացարձակ պայքարել չգիտեն, հինգերրորդում աստիճանաբար սկսում են անցնել օտարալեզու ստատուսների, վեցերորդում էս երկիրը գեղ ա դառնում, իսկ մենք բոլորս բռի գեղցիներ...
Շարունակելի

 

 


Լիլիթ Աբգարյան