Հետհաշվարկը սկսվել է, իսկ Սուրբ Աթոռում դեռ չի բացվել Հայոց Ցեղասպանության հետ կապված արխիվները: Այս տեմպերով եթե գնանք առաջ, միակ հույսն այն է, որ գոնե Սուրբ Աթոռում Հայ կաթողիկե կղերի ու այնպիսի երջանկահիշատակ անձերի, ինչպիսիք են Վեհապատիվ Կարդինալ-Պատրիարք Գրիգոր Պետրոս Աղաջանյանի, Վազգեն Ա և Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետների պայծառ հիշատակները, Մայր Աթոռի, Անթիլիասի, Մխիթարյան, Զմմառի ու Անարատ Հղության Հայ քուրերի միաբանությունների ազդեցությունը կօգնի ու հանուն հայանպաստ արդյունքներ կբերեն Սուրբ Աթոռում հարյուրամյակի տարելիցի այս շրջանին: Թե չէ հույս չկա պետական մարմիններից նույնիսկ այս առումով: Իսկ Թուրքիան արդեն սեփական վարչապետի մակարդակով սկսել է հակահայկական հակացեղասպանական իր քաղաքականությունը կյանքի կոչել:

 

 

Հարություն Հարությունյան