Մեզ մոտ արդեն տևական ժամանակ է, ինչ անցկացվում է Բրիտանական հայտնի X-factor շոու ծրագիրը: Բնականաբար ամեն հաջորդ եթերաշրջանից նախորդի համեմատ մի փոքր ավել սպասումներ ես ունենում:Հիմա սպասում եմ հաջորդ համերգներին: Իսկ սպասումներս հետևյալն են. ունենալ ավելի հարմարավետ ու գոնե վառ բեմ, ունենալ մի քիչ ավելի լավ տեխնիկական սպասարկում, ունենալ թեկուզ քիչ, բայց միայն թե էմոցիոնալ ու կատարողի հետ հաղորդակցվող հանդիսական, ոչ թե քարացած նստած , ունենալ հիացմունքի, հիասթափության ու հուզմունքի նշաններ ցույց տավող ժյուրի, գոնե նախնական փուլում ընտրել քիչ թե շատ շոուի կանոններին համապատասխան մասնակիցներ, ոչ թե կարաոկեյում Ալեգրովայի ծնունդդ շնորհավոր երգը լավ երգողների, ի վերջո ունենալ օպերատորներ, ովքեր ի վիճակի են կադրեր որսալ' թե դահլիճից թե բեմից, թե ժյուրիի անդամների շարքից: Օդից բռնած բաներ չեմ ասում, բավական է միայն թերթել Յութուբում գոնե բրիտանական տարբերակի հոլովակները ու հականալի կլինի, թե ինչ մասին է խոսքս: Չեմ ուզում ամեն անգամ հայկական տարբերակը դիտելիս երջանկահիշատակ ԱԼՄ-ի երաժշտական ծրագրերը հիշել:
Կնյազ Սարոյան