Զբոսաշրջային ակտիվ սեզոնի բացմանը զուգահեռ շատերը մտածում են զովանալու և հանգստանալու մասին, իսկ հանգստի լավագույն տարբերակներից մեկը շքեղ ու ընդարձակ լողավազանում հայտնվելն է: Այս մասին գրում է Metro News-ը և էքստրեմալ սիրահարների ուշադրությանը ներկայացնում աշխարհի տարբեր քաղաքներում գտնվող ամենավտանգավոր լողավազանները:
1. Sky Habitat կամուրջը, Սինգապուր
Սինգապուրի հրաշալի նորություններից մեկը, որի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2016-ին, 38 հարկանի շենքի բարձրություն ունեցող կամուրջն է, որն անցնել հնարավոր կլինի միայն լողալով:
2. Marina Bay Sands
Խելացնոր տեսարանով և գրավիչ լողավազանով հայտնի է Սինգապուրի Marina Bay Sands հյուրանոցը, որի երեք աշտարակների տանիքում տեղակայված բացօթյա լողավազանը գտնվում է 198 մետր բարձրության վրա, իսկ դրա որոշ մասեր բացարձակապես չեն հենվում ոչ մի կառույցի վրա:
3. Bandra Ohm Tower, Մումբայ
Մումբայում տեղակայված 37 հարկանի բնակելի աշտարակը դեռևս կառուցման փուլում է, սակայն այն ներկայանում է իր շքեղ պատշգամբային լողավազաններով:
4. Սատանայի լողավազանը, Վիկտորիա ջրվեժ
Սատանայի լողավազանը գտնվում է աշխարհի ամենախոշոր ջրվեժի եզրին, որում լողալիս քեզ միայն մի քարե պատնեշ է բաժանում 100 մետր բարձրությամբ գահավիժող ջրվեժից:
5. Golden Nugget, Լաս Վեգաս
Վեգասում է միայն հնարավոր սահել շնաձկների ակվարիումում տեղադրված ատրակցիոնով: Թեև ջրային ատրակցիոնը փակ է և ապակեպատ, շատերը չեն համարձակվի ենթարկվել այդ փորձությանը:
6. «Նեմո 33», Բրյուսել
«Նեմո 33»-ն ամենախոր փակ լողավազանն է՝ 34,5 մետր խորությամբ և ստորջրյա քարանձավներով:
7. Սուրբ առանձնավայր, Տանզանիա
Տանզանիայի Swala սրբավայրում հայտնվելով՝ հնարավոր է ընկղմվել «հոյակապ» բնապատկերային լողավազանի ջրերում, որից տեսարան է բացվում դեպի մոտական ջրափոսը, որտեղից ջուր են խմում փղերը, ընձառյուծներն ու այլ կենդանիներ:
8. Երկնային բնակարաններ, Պերու
Պերուի մայրաքաղաք Լիմայում ներկայում կառուցման փուլում է գտնվում «լողացող» լողավազաններով շենքը: Այս լողավազանում հայտնվելով՝ մարդն իրեն զգում է ասես երկնքում լողալիս:
9. Holiday Inn, Շանհայ
Առաջին հայացքից՝ լողավազանը բավականին գրավիչ տեսք ունի: Մինչ հասկանում ես, որ դու լողում ես ապակյա հատակով լողավազանում, արդեն 100 մետր հեռավորության վրա ես գտնվում՝ օդում կախված: