Ամեն օր մտնելով խանութ կարելի է ականատես լինել ակնհայտ գնաճին: Օր-օր թանկանում են մի շարք ապրանքներ, հետաքրքիրն այն է, որ մի շարք խանութներ այդ ամեն անում են ինքնագլուխ:Ինչպես գիտենք հիմնական ապրանքները ունեն իրենց գինը, որը խանութնորը իրավունք չունեն բարձրացնել: Դա նաև արգելված է օրենքով, սակայն ըստ երևույթին լավ չի վերահսկվում: Օրինակ մեր թաղամասում կան խանութներ որոնք անպայման մի 10-20 դրամ պետք է թանկացնեն յուրաքանչյու ապրանքի մեջ: Բայց կան նաև զավեշտալի դեպքեր.օրինակ՝ մի քանի տարի աաջ մեր բակի խանութում հազար դրամ լիցքավորոքղ քարտը արժեր 1050դրամ, 2000 դրամանոցը՝ 2100 ու այդպես շարունակ: Սկզբից դա մեզ համար զարմանալի էր, իսկ հետո արդեն նորմալ գիններ էր զարմանաի:
Այսպիսի հետաքրքիր մի բան է նկատվում: Եթե օրինակ x ապրանքի գինը այսօրվանից բարձրացվել է, բայց խանութում դեռ առկա է մի քանի օր առաջ առաքած ապրանք, որ իհարկե նախկին ավելի էժան գնով է, խանութը մեկ է այդ էժան գնովն էլ է միանգամից թանկացնում:
Մարդիկ լավ առիթի են սպասում մի քանի կոպեկ ավել կլպելու, թալանելու համար...
Իսրաելյան Էրիկ