Ռուսները վճռական «հարձակման» կանցնեն Մայիսի 9-ից ու դա կանեն երկու հիմնական «ֆրոնտերով»՝ Ուկրաինա և Մոլդովա: Այս երկու երկրներում էլ Հաղթանակի օրվա առնչությամբ պիկային աճ կլինի պռոռուսական ու հակառուսական շերտերի միջև և խիստ հավանական են բախումներ:
Ռուսաստանն էլ կօգտագործի արդեն իսկ հավաքած թափը և դրան կհավելի հայրենասիրական այն վերելքը, որը անկախ ամեն ինչից տալիս է Հաղթանակի օրը ու մի հատ արագ բլից կրիգ կանի, որի արդյունքում վերջնականապես կազատագրի Ուկրաինան նեոնացիստների ու օլիգարխների այս խայտառակ բանդայից, իսկ Մոլդովայում էլ կհասնի նրան, որ երկիրը կամ կբաժանվի ռուսախոս-ռումինախոս հատվածների, կամ էլ ամբողջությամբ կվերդառնա Ռուսաստանի ազդեցության տիրույթ:
Այս երկու երկրներում իշխող ռեժիմների միակ շանսը կայանում է նրանում, որ նրանք հնարավորինս պետք է խուսափեն ցանկացած տիպի բախումներ թույլ տալուց և ազգայնական հռետորաբանությունից, որովհետև ռուսները դա անկասկած կօգտագործեն դա, իսկ վերջին մի քանի ամիսների փորձը հստակորեն ց ույց է տալիս, որ Արևմուտքն իրականում այդքան էլ ուժեղ ու ազդեցիկ չէ Ռուսաստանի դեմ, որքան դա շատերին էր թվում ու կբավարարվի պատժամիջոցների հերթական անատամ փաթեթով:
Անդրանիկ Իսահակյան