Սևանից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու վերաբերյալ իմ մոտեցումը այսպիսին է.
- կարճաժամկետ հեռանակարի առումով այդ որոշումը գուցե Ճիշտ էր հաշվի առնելով մեր գյուղական համայքներում ջրի դեֆիցիտի հետ կապված բավականին օրհասական վիճակը,
- երկարաժամկետ հեռանկարի առումով հնարավոր է, որ այնքան էլ տեղին չէր, քանի որ մեծ միջոցներ և ժամանակ կպահանջվի Սևանի ջրի նախկին մակարդակին հասնելու համար:
Բնականաբար, այս դիտարկումները հիմնված չեն խորը մասնագիտական ուսումնասիրությունների վրա, հետևաբար չեն հավակնում դառնալ "վերջին ատյանի ճշմարտություն": Այդուհանդերձ, կարծես մեկ բան հստակ է. այս հարցում այլընտրանք գրեթե չկար:
Գերասիմ Բարսեղյան