Տարածաշրջանային բոլոր քիչ թե շատ կարևորություն ներկայացնող նախագծերից դուրս մնացինք ղարաբաղյան կոնֆլիկտի հետևանքով: Դեռ մի փոքր հույս կար Իրանի հետ համագործակցելով ինչ որ կերպ մտնել որևէ կարևոր նախագծի մեջ, սակայն Իրանի նախագահի մոտակա այցը Ադրբեջան այդ հույսն էլ է դրև հանում: Վերջնականապես վերածվեցինք փակուղու' կույր աղիքի: Ոչ մի կարևորություն չներկայացնող տարածք ենք դարձել որտեղ պետություն կա թե չկա միջազգային հանրության համար լրիվ մի հաշիվ է: Մենք վերածվել ենք իրական վիրտուալ պետության: Համ կանք համ իրականում ոչ էլ կանք, չգոյ երկիր ենք: Իսկ չգոյ երկրին Գալուստը կառավարի թե Մուկը կամ էլ Դոդը նույն հաշիվն է:

 

 

Համլետ Աբրահամյան