Պատկերացնում եք մենք էլ լինեինք ուկրաինացիների պես ազգային արժեհամակարգի մեջ պառակտված?: Եթե մենք էլ իրար բզկտեինք ազգային հերոսների հարցի շուրջ հիմա երևի մենք գոյություն չունենայինք: Նրանց արժեհամակարգի բաժանարար գիծը անցնում է գլխավորապես երկրորդ աշխարհամարտի հերոսների անունների շուրջ՝մեկի համար Ստեպան Բանդերայի կողմնակիցներն են հերոսներ,իսկ կարմիրբանակային ուկրաինացիները դավաճան,իսկ մյուսի՝ հակառակը: Ահա սա է նաև պատճառներից մեկը,որ ուկրաինացի ազգը չի ձևավորվում,որպես մոնոլիտ էթնիկ խումբ,այլ՝ մնում է զուտ ուկրաինական ժողովրդի մակարդակում: Այն ազգն է ձևավորված,որի երկիրը իր ինքնանվանումից է անուն առել,օրինակ՝ազգը հայ,երկիրը Հայաստան,իսկ նրանք,որոնք դեռ չեն ձևավորվել,հակառակն է,օրինակ երկիրը՝Ուկրաինա,ազգը՝ուկրաինացի: Երբ ուկրաինացիները հասկանան ,որ երկուսնել՝բանդերականներն էլ,կարմիրբանակայիններն էլ Ուկրաինայի համար են կռվել,նոր կսկսեն միասնական ազգ դառնալ: Նրանք տարբեր ձևով են տեսել երկրի փրկությունն ու ապագան: Պատկերացրեք Գերմանիան հաղթեր.բանդերականներն էին ուկրաինացիներին ոչնչացումից և արտաքսումից փրկելու,ինչպես եղավ ԽՍՀՄ ի հաղթանակի դեպքում,երբ կարմիր բանակում կռվողների վաստակն էր,որ Ստալինը նրանց զանգվածաբար չուղարկեց Սիբիրը բնակեցնելու: Լավ է,որ մեր մեջ քիչ են կարմիր բանակում կռվածների և Հայկական լեգիոնում կռվածներին տարանջատողները: Ինձ համար հերոս են,թե կարմիր բանակում կռված հայերը,թե լեգիոնականները.երկուսնել Հայաստանի համար են կռվել; Նժդեհն ու Դրոն եթե բան արած չլինեին նախկինում,միայն լեգիոն ստեղծելու համար կարելի էր նրանց հերոսացնել.հազարավոր հայեր փրկվեցին ,իսկ Գերմանիայի հաղթանակի դեպքում Հայկական Լեգիոնն էր փրկելու մեզ,ինչպես կարմիր բանակի զինվոր հայերի շնորհիվ փրկվեցինք: Իսկ լեգիոնի կարմիր բանակի դեմ կռվել չկռվելը,կամ Ստալինգրադի անկումից հետո թուրքերի Հայաստան հնարավոր ներխուժումը այլ թեմա է: Փառք բոլոր հերոսներին,որոնք Հայաստանի համար են կռվել ճակատի երկու կողմերում,փառք Հայաստանին:
Տիգրան Մկրտչյան