Նոր տեսա, որ անցած տարի տեղադրված մեր շենքի (Կոմիտաս փողոց) դիմացի նստարաններից 2 հատը չկան: Չեմ բացառում, կարող ա և գողացել են: Բայց, քաղաքապետարան ջան, ձեր իսկ գնահատմամբ այդ հանրային գույք համարվող նստարանների հատի արժեքը 400 դոլար ա: Ասածս էն ա, թե ինչո՞ւ չեք "գողերին" "բացահայտում" ու "պատժում": Վստահ եմ, նման դեպքերը բազմաթիվ են ու եթե 1, 2 նման "գործ" բացահայտեք, նման "գողություններն", իսկ այլ դեպքերում' վանդալիզմները, իսպառ կվերանան: Առավել ևս, որ այդ նստարանները հիմնականում տեղադրված են քաղաքի այնպիսի հետվածներում, որտեղ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան:
Եթե դուք նման "հարցերով" չեք զբաղվում, ապա կամ գողացողները հենց դուք եք, կամ էլ դա ձեր կողմից փողի լվացման հերթական ապացույցն ա:
Հարութ Ուլոյան