Ձեռք մեկնենք. 14-ամյա Անին օգնության կարիք ունի: 14-ամյա Անի Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են ֆեոքրոմոցիտոմա հիվանդությունը (մակերիկամների ուռուցք): Արդեն երկու ծանր վիրահատություն տարած երեխան այսօր կրկին մեծ վտանգի տակ է: Ցավոք, հիվանդությունը կրկնվել է: Վիճակը ծանր է: Անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն: Խորհուրդ է տրվել Անիին տեղափոխել արտերկիր' ՌԴ կամ Գերմանիա, ինչի համար պահանջվում է բավականին մեծ գումար: Անիին օգնելու համար «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացվել է հաշվեհամար:Հաշիվը բացված է երեխայի մոր' Նունե Նաբիկյանի անունով: Օգնել ցանկացողները փոխանցումներ կարող են կատարել հետեւյալ հաշվեհամարներով. Հ/Հ 115 00 63 1616 600 - Հայկական դրամ Հ/Հ 115 00 46 4179 701 - ԱՄՆ դոլար Հ/Հ 115 00 44 68 09 204 - ԵՎՐՈ Հ/Հ 115 00 44 51 06 458 - Ռուսական ռուբլի:
Ծնողների հեռախոսահամարն է՝ 094) 21 35 00:

 

 

Դիլանյան Զար