Միշտ մտածել եմ, որ սերը հեշտ է արտահայտել բառի միջոցով, երաժտությունն էլ մեծ մասամբ ոնց որ սիրո մասին լինի, իսկ այ կերպարեստում դա ամենադժվարն է անելը։ Տեսողականացումը զրկում է սերը հոգեկանությունից, տանում կամ դեպի հոգևորը, կամ դեպի մարմնականը, զգայականը, էրոտիզմը։ Պատահական չի, որ համբուրվելիս մարդիկ աչքերը փակում են։)))
Երբ ուզում ես սիրածդ մարդուն պատմել քո զգացմունքների մասին ու չգիտես դա ինչպես անել, բազմաթիվ բանաստեղծություններ կան դասականներից, որ կարող ես արտասանել կամ ուղարկել փոստով, կան բազմաթիվ երաժշտական ստեղծագործություններ, իսկ այ նկար, որը կխոսի քո փոխարեն, համարյա չկա։ Կան նկարներ ու քանդակներ, որոնցով կարող ես ասել՝ ես ուզում եմ քեզ ուշաթափվելու աստիճան, կամ՝ արի լկստվենք )))) Կլիմտի «Համբույրը» իմ իմացած միակ նկարն է, որով կարելի է ասել՝ սիրում եմ քեզ։ Եթե դուք ուրիշ նկարներ գիտեք, դրեք և եկեք ֆլեշմոբ անենք մինչև վաղը էս ժամը, թող ֆեյսբուքը լցվի սիրով։

 

Արփի Ոսկանյան