Սիրելի հայրենակիցներ․
Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր տեղի է ունեցել Արգիշտի Կիվարյանի գործով դատավարությունը, որտեղ դատավորը, որպես վկա ներկայացրել է ոմն Եսայան Հովհաննեսի, ով ոստիկան է։
Տեղեկացա նաև, որ ոմանք այդ վկայի անունը կապում են իմ անվան հետ։ Այս խնդրով ցանկանում եմ հայտարարություն անել․
ես բացարձակ ոչ մի կապ չունեմ Արգիշտի Կիվիրյանի դեմ իրականցվող դատական պրոցեսների հետ, առավել ևս ոստիկան չեմ։ Ցանկանում եմ տեղեկացնել նաև, որ սովորում եմ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսում և դեռ 21 տարեկան եմ։
Այդ վկայի հետ կապված կարող եմ ասել, որ դա կամ իմ անվանակիցն է կամ էլ որոշ մարդիկ ուղղակի ցանկանում եմ իմ անվան հետ խաղալ։
Ես չգիտեմ ի՞նչն է նրանց այպես մոտիվացրել իմ անունը մրոտելու գործում, բայց վստահորեն կարող եմ ասել, որ մաքուր մարդուն ինչքան էլ փորձեն մրոտեն, միևնույն է չի ստացվելու։
Հովհաննես Եսայան