Սիրիայի Արաբական Հանրապետության գործող նախագահ Բաշար Ասադն ինչպես երևում է ոչ միայն հանձնվելու մտադրություն չունի, այլ դեռ մի բան էլ պատրաստվում է էլ ավելի ամրապնդել սեփական դիրքերը երկրի կառավարման համակարգում: Քիչ առաջ Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը տարածեց տեղեկատվություն ըստ որի Ասադը ներկայացրել է իր թեկնածությունը հունիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում: ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Մուհամադ Ջիհադ Ալ Լյահամը՝ վկայակոչելով Գերագույն Սահմանադրական դատարանից ստացված տեղեկությունը:
Վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ Բաշար ալ Ասադն իր թեկնածությունը կարող է առաջադրել գալիք նախագահական ընտրություններին, առավելևս այն դեպքում երբ հենց վերջին ժամանակներում Սիրիայի կառավարական զորքերը սկսեցին մեծ հաջողություններ գրանցել ընթացիկ պատերազմում: Ի վերջո մինչ ամբողջ աշխարհը վերջին ամիսներին իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի ուղղությամբ, Սիրիայում Ասադը կարծես «կարգուկանոն է» հաստատում:
Նյույնիսկ մինչ Ուկրաինական հակամարտության մեկնարկը, մի շարք փորձագտներ կարծում էին, որ Ասադը փորձում էր ժամանակ շահել մինչ հունիս և մասնակցել այսպես ասած «Սիրիայում նոր կառավարության ձևավորման գործընթացին», որն ըստ էության պահանջում էր նախորդ տարի միջազգային հանրության կողմից հաստատված և այդքան բանակցված «Ժնևյան կոմյունիկեն»: Իսկ այժմ երբ Ասադն ավելի բարվոք դիքերում է'վերականգնված վստահությամբ, ինչպես նաև բարձրացված հեղինակությամբ հասարակության կողմից, վերջինս ընտրություններում հաղթելու բավական մեծ շանսեր ունի: Միանգամայն այլ բան է, որ այդ ընտրությունները կարող են բոյկոտվել «Սիրիական ազգային կոալիցիայի» ' այսպես կոչված սիրիական ընդդիմության, ինչպես նաև Արևմուտքի կողմից, բայց փաստացի այսօրվա դրությամբ Սիրիայի ամբողջ տարածքում Ասադն ամենահեղինակավոր քաղքական, պետական գործիչն է և, եթե լինեն ընտրություններ, ապա վերջինս հաղթելու մեծ շանսեր կունենա:
Դե ինչ տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչ հունիս: Տեղի կունենա՞ն արդյոք ընտրություններ այդ ժամանակ, թե՞ ոչ, եթե այո, ապա կմասնակցե՞ն դրան բոլոր կողմերը, թե՞ ոչ: Ի վերջո ինչպե՞ս դրան կարձագանքի միջազգյաին հանրությունն ու կոնկրետ Արևմուտքը և ի՞նչ հավանական քայլեր կարող են ձեռնարկվել, որպեսզի դրանք անցնեն խաղաղ, արդար և բոլորի կողմից «ընդունելի տարբերակով»:
Կարճ ասած միջազգային քաղաքականությունն այնպիսի անկանխատեսելի երևույթ է, առավելևս մեր օրերում, որ կանխատեսումներ անելը բավական դժվար է, այնպես որ ավելի լավ կլինի շատ առաջ չանցնել և մի քիչ էլ սպասել: Մյուս կողմից էլ ուզում եմ ասել, որ անձամբ ես, ցավոք, այդքան էլ լավատես չեմ այս ընտրությունների հարցում և չեմ կարծում, որ սա կարող է դառնալ հանգրվան Սիրիական հակամարտության լուծման համար: Այս հակամարտության վերջն առայժմ չի երևում. չկա ոչ մի ընդհանուր եզր Ասադի և «ընդդիմության» միջև, չկա ընդհանուր եզր Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և առհասարակ այն չափազանց խճճված է: Միակ բանը, որ ներկա դրությամբ քիչ թե շատ կարելի է հստակ ասել դա այն է, որ Ասադն ավելի նպատստավոր պայմաններում է քան մի քանի ամիս առաջ էր և հստակ, աննահանջ քայլերով ընթանում է դեպի սեփական ղեկավարմանը հավելյալ «լեգիտիմություն» հաղորդելու ճանապարհով:

 

 


Հակոբյան Տիգրան